00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հենրիխ Մխիթարյանը ԲԿՄԱ–ին բարձր է գնահատում, բայց հավատում է իր թիմի հաղթանակին

© Sputnik / Asatur YesayantsКапитан сборной Армении по футболу Генрих Мхитарян и нападающий Норберто Бриаско на тренировке перед матчем со сборной Эстонии (22 марта 2018). Ереван
Капитан сборной Армении по футболу Генрих Мхитарян и нападающий Норберто Бриаско на тренировке перед матчем со сборной Эстонии (22 марта 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ կիսապաշտպանը տրամադրված է հաղթանակի ԲԿՄԱ-ի դեմ գալիք խաղում, որը տեղի կունենա ապրիլի 5-ին Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ղեկավար և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաղթանակի է տրամադրված Անգլիայի առաջնության գալիք խաղերում։ Այդ մասին հայ ֆուտբոլիստն ասել է Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսում։ Այս մասին տեղեկացնում է ԲԿՄԱ-ի երկրպագուների cskanews.com կայքը։
Ապրիլի 5-ին Լոնդոնում` «Էմիրեյթս» մարզադաշտում, «Արսենալը» և ԲԿՄԱ-ն կանցկացնեն Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղը։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 12-ին Մոսկվայում` «Արենա ԲԿՄԱ» մարզադաշտում։ 

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյան, Ռուբեն Վարդանյան, Նարեկ Հախնազարյան. որտե՞ղ է հանդիպել «հայկական եռյակը»

«Մենք նաև մի քանի անգամ կխաղանք Անգլիայի առաջնությունում։ Մտադիր ենք բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի հաղթենք այդ խաղերում և ցույց տանք, թե ինչպիսի տեղ ենք զբաղեցնում Եվրոպայում», — ասել է Մխիթարյանը։

Մխիթարյանի խոսքով` նա Եվրոպայի լիգայում և Չեմպիոնների լիգայում խաղալու մեծ փորձ ունի։ Ուստի վճռական է տրամադրված և ցանկանում է հաղթել։ Մխիթարյանն առաջին խաղից առաջ խոսել է մրցակցի` ԲԿՄԱ-ի բարձր որակական մակարդակի մասին։

«Կարող եմ ասել, որ ԲԿՄԱ-ն շատ լավ թիմ է։ Նրանց մոտ մի քանի նոր խաղացողներ են ավելացել, որոնք չեն եղել նախկին խաղաշրջանում։ Բոլորը գիտեն, որ Բերեզուցկի երկվորյակ եղբայրները շատ փորձառու խաղացողներ են, նրանց ներկայությունը կօգնի թիմին լավ հանդես գալ պաշտպանությունում», — ասել է Մխիթարյանը։

Նա նշել է, որ սովորական թիմեր չեն մնացել։ Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նույնպես գնահատել է ԲԿՄԱ-ի հնարավորությունները։

«Ռուսական թիմը լավ տեխնիկա, լավ ֆուտբոլային մշակույթ ունի։ Այն մեծ պատմություն ունեցող ակումբ է, մենք հարգում ենք ԲԿՄԱ-ն։ Անձամբ ես ռուսական թիմերի դեմ դիմակայության ծանր պատմություն եմ ունեցել», — նշել է Վենգերը։

Նա կարծում է, որ երկու թիմերի մոտ հաղթելու հնարավորությունները հավասար են։

Լրահոս
0