06:10 23 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.62
  • GBP625.72
  • EUR560.16
  • RUB7.58
Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել ամբողջ խաղաշրջանը․ Telegraph

© Sputnik / Алексей Филиппов
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
Հենրիխ Մխիթարյան (147)
21601

Մոսկովյան ԲԿՄԱ-ի հետ խաղի ժամանակ ստացած վնասվածքը հայ ֆուտբոլիստին դուրս է բերել շարքից։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Հնարավոր է` «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով մինչև խաղաշրջանի ավարտն այլևս խաղադաշտ դուրս չգա։ Այս մասին գրում է Telegraph պարբերականը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք է ստացել և փոխարինվել Եվրոպայի լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչում ԲԿՄԱ-ի հետ խաղում, որը կայացավ հինգշաբթի Լոնդոնում և ավարտվեց 4:1 հաշվով հօգուտ դաշտի տերերի։

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, ու 29 տարեկան հայ կիսապաշտպանը վնասել է ծունկը։ Ուրբաթ անցկացրած բժշկական զննման արդյունքները պարզ կլինեն առաջիկա օրերին։ Եթե Մխիթարյանի հոդակապը պատռվել է, նա ստիպված կլինի մի քանի ամիս բաց թողնել խաղերը։

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղը «Արսենալի» ու ԲԿՄԱ-ի միջև կկայանա Մոսկվայում ապրիլի 12-ին։

թեմա:
Հենրիխ Մխիթարյան (147)

Գլխավոր թեմաներ