00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում ֆուտբոլային տոն կլինի. երկրպագուները կտեսնեն համաշխարհային աստղերին

© AFP 2024 / Vincenzo PINTOБывший капитан ФК "Рома" Франческо Тотти
Бывший капитан ФК Рома Франческо Тотти - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստան կգան ֆուտբոլային աստղեր Ռիվալդոն, Պաոլո Մալդինին, Էռնան Կրեսպոն, Ֆրանչեսկո Տոտին ու Գաբրիել Բատիստուտան։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik, Խաչիկ Չախոյան. «Փյունիկ» ակումբի սեփականատեր ու գործարար Արթուր Սողոմոնյանը պատրաստվում է ֆուտբոլային հանդիպում կազմակերպել Հայաստանում, որին կմասնակցեն աշխարհահռչակ ֆուտբոլիստներն ու ոչ վաղեմի անցյալի աստղերը:

«Ես ուզում եմ, որ Հայաստանում ֆուտբոլային տոն լինի, մարդիկ ուրախանան այս խաղով ու խաղադաշտում տեսնեն իրենց կուռքերին: Դրա համար էլ կազմակերպվելու է ֆուտբոլային հանդիպումը, որին կմասնակցեն նախկինում հայտնի աստղերն ու լեգենդներն», — Sputnik Արմենիային ասաց Արթուր Սողոմոնյանը:

Ռուսաստանում անցկացվելիք աշխարհի 2018 թվականի առաջնության մեկնարկից առաջ Մոսկվայում նախատեսվում է անցկացնել ֆուտբոլային լեգենդների հանդիպում, որին կմասնակցեն միլիոնների խաղի ոչ վաղեմի անցյալի աստղեր Ռիվալդոն, Պաոլո Մալդինին, Էռնան Կրեսպոն, Ֆրանչեսկո Տոտին ու Գաբրիել Բատիստուտան: «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանն այդ հանդիպումից մի քանի օր առաջ նույն աստղերի մասնակցությամբ ֆուտբոլային ներկայացում է կազմակերպելու Երևանում:

Полузащитник ФК Арсенал Генрих Мхитарян на матче 1/4 финала Лиги Европы Арсенал - ЦСКА (5 апреля 2018). Лондон, Великобритания - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել ամբողջ խաղաշրջանը․ Telegraph

«Ես շատ լավ հասկանում եմ, թե Հայաստանում ինչքան են սիրում ֆուտբոլը: Դրա համար արեցինք հնարավորինը, որպեսզի համաշխարհային աստղերը ժամանեն Հայաստան ու ֆուտբոլային տոն մատուցեն հայ երկրպագուին»,- նշեց Սողոմոնյանը:

Հայ գործարարի խոսքով` եվրոպացի աստղերից շատերը գիտեն Հայաստանի մասին, ոմանք էլ եղել են մեր երկրում: Բայց լատինաամերիկյան երկրներից քչերն են ծանոթ Հայաստանին, ու շատ կարևոր է, որ մեր երկիր ժամանեն Բրազիլիայի, Արգենտինայի և հարավամերիկյան մայրցամաքը ներկայացնող երկրների ու միաժամանակ աշխարհի լեգենդները:

Հարավային Ամերիկայի ու Եվրոպայի լեգենդար ֆուտբոլիստների մասնակցությամբ հանդիպումը, անկասկած, հիշարժան պահեր կպարգևի և՛ խաղի մասնակից ֆուտբոլիստներին, և՛ երկրպագուներին: Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի տոնակատարության ժամանակ (2015 թվական) բազմաթիվ աստղեր` Խրիստո Ստոիչկովի գլխավորությամբ, արդեն այցելել են Հայաստանի մայրաքաղաք Երևան: Հիմա աստղերի թիվն անհամեմատ շատ է լինելու:

Լրահոս
0