10:18 22 մայիսի 2018
Ուղիղ եթեր
Դավիթ Յուրչենկո

Հայրապետյանը չի շփոթել, Յուրչենկոն ուզում է խաղալ Հայաստանի թիմում, բայց կա մի «բայց»

© Sputnik / Антон Денисов
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
12410

Դարպասապահ Դավիթ Յուրչենկոն մեկնաբանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. «Տոսնոյի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն ուզում է խաղալ Հայաստանի հավաքականում ու արդեն համաձայնեցրել է պայմանները։ Այս մասին նա հայտնել է «Սպորտ–Էքսպրեսի» հետ հարցազրույցում։

Նրա խոսքով`ամենակարևորն այն է, որ նոր ակումբը դեմ չլինի իր` լեգիոների կարգավիճակին։

Նշենք` մեկ շաբաթ առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտնել էր, որ Յուրչենկոն արդեն պաշտոնապես ընդունել է Հայաստանի հավաքականի հրավերը։

Անդրադառնալով Հայրապետյանի հայտարարությանը` Դավիթ Յուրչենկոն նշել է, որ այն այդքան էլ չի համապատասխանում իրականությանը։

«Դա այդքան էլ այդպես չէ։ Այո, մենք իսկապես շփվել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ` ես էլ, իմ ներկայացուցիչներն էլ։ Մենք քննարկել ենք պայմանները, որով ես կհամաձայնեմ խաղալ այդ երկրի հավաքականում», – ասաց Յոուրչենկոն։

Այնուամենայնիվ, ինչպես և նախկինում, խնդիրը Յյուրչենկոյի նոր ակումբն է։ Եթե նոր կարգավիճակը չգոհացնի ակումբին, այդ ժամանակ պետք է մոռանամ Հայաստանի հավաքականի մասին, ընդգծել է դարպասապահը «Սպորտ–Էսքսպրես» պարբերականի հետ հարցազրույցում։

«Եթե Եվրոպայում հայտնվեմ, ինչը չի կարելի բացառել, այդ ժամանակ ոչ մի խնդիր չի առաջանա։ Այո, ես բազմիցս ասել եմ, որ ուզում եմ խաղալ Հայաստանի հավաքականի կազմում։ Դա ինձ համար նոր մարտահրավեր է։ Կարիերայի նոր շրջադարձ։ Պետք է առաջ գնամ։ Սակայն ես արդեն նշեցի, առաջնային կլինի ակումբի դիրքորոշումը, որում ես հայտնվեմ», – ընդգծել է նա։

31-ամյա ֆուտբոլիստին բազմիցս հրավիրել են խաղալու հայկական հավաքականի կազմում։ ՀՖՖ-ն բանակցություններ էր վարում դարպասապահի հետ, բայց իրավական խնդիրներ էին առաջանում։ Դարպասապահը հրաժարվում էր առաջարկից, որովհետև համաձայնվելու դեպքում Ռուսաստանում լեգիոներ էր համարվելու։

Հայաստանի հավաքականում դարպասապահի խնդիր է առաջացել 2016 թվականի մարտին` Ռոման Բերեզովսկու (Սանկտ Պետերբուրգի «Զենիթի»,Մոսկվայի «Տորպեդոյի» և «Դինամոյի» նախկին խաղացող) կարիերայի ավարտից հետո։

Ըստ թեմայի

Ֆուտբոլի ֆեդերացիան պատասխանել է «Շիրակի» մեղադրանքներին՝ նշելով, որ ապացույցներ կան
Դարպասապահ Յուրչենկոն կխաղա Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կազմում. Հայրապետյան
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կարող է ընդգրկվել FIFA 19-ի մեջ

Գլխավոր թեմաներ