00:40 21 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.80
  • GBP630.39
  • EUR554.58
  • RUB7.37
Ֆուտբոլ. արխիվային լուսանկար

ՈւԵՖԱ-ն վարույթ է սկսել «Շիրակի» նկատմամբ. ինչպե՞ս կավարտվի «Շիրակ»–ՀՖՖ հակամարտությունը

© Sputnik / Aram Nersesyan
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
11410

Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի միջև պայքար է սկսվում «խաղադաշտի» սահմաններից դուրս:

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. ՀՖՖ բողոքարկման կոմիտեն անփափոխ է թողել ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշումը, ըստ որի` Գյումրիի «Շիրակի» սպորտային տնօրեն Արարատ Հարությունյանը ցմահ որակազրկվել է ֆուտբոլային գործունեություն ծավալելուց, «Շիրակ» ակումբը տուգանվել է 7 մլն դրամով և թիմի արդյունքից էլ հանվել է 12 միավոր:

Հիշեցնենք, որ ՀՖՖ կարգապահական կոմիտեն մայիսի 5-ին վերը նշված որոշումը կայացրել էր` հաշվի առնելով «Բանանց» ֆուտբոլային ակումբի դիմումը, ըստ որի` «Շիրակի» սպորտային տնօրեն Արարատ Հարությունյանը փորձել էր պայմանավորված խաղ կազմակերպել և դրա համար կաշառք էր առաջարկել «Բանանցի» պաշտպան Էդվարդ Կպոդոյին:

Այսպիսով, ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը կտրուկ փոփոխման ենթարկվեց: Առաջնության միանձնյա առաջատարի դերը ստանձնեց «Ալաշկերտը», որն ունի 47 միավոր, երկրորդ տեղում է Հայաստանի գավաթակիր «Գանձասար-Կապանը»`43 միավոր ու առաջատար եռյակը եզրափակում է «Բանանցը», որը ունի 41 միավոր: «Շիրակն» արդեն աղյուսակում չորրորդն է` 38 միավորով:

Այսօր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողներին տրամադրեց այն բոլորն այն փաստերը, որոնք ուներ ֆուտբոլի Հայաստանի գերատեսչությունը, և որոնց հիման վրա էլ կայացվել է կարգապահական կոմիտեի որոշումը։ Դրանից հետո, ստանալով «Շիրակի» բողոքը, ՀՖՖ բողոքարկման կոմիտեն այդ որոշումն անփոփոխ է թողել:

Ռուբեն Հայրապետյանի ու լրագրողների հանդիպումից հետո «Շիրակ» ֆուտբոլային ակումբը հրապարակել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ըստ որի` ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշումը օրինական չէ: Արդեն պարզ է դառնում, որ ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի միջև պայքար է սկսվում «խաղադաշտի» սահմաններից դուրս:

Թե ինչով կավարտվի այս հակամարտությունը, ցույց կտա ժամանակը: Բայց «Շիրակին» ևս մեկ շատ լուրջ վտանգ է սպառնում արդեն ՈւԵՖԱ-ի կողմից: Ֆուտբոլի Եվրոպական ասոցիացիաների միությունը վարույթ է սկսել Գյումրիի թիմի նկատմամբ` կապված պայմանավորված խաղ անցկացնելու փորձի հետ: Այստեղ արդեն անհամեմատ ծանր ու զգալի պատժամիջոցներ կարող են սպասվել «Շիրակին»:

Ըստ թեմայի

Ֆուտբոլի աշխարհի առաջնության հյուրերին հայկական գերեզմանատուն կտանեն
«Գանձասար–Կապանը»` ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր
Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությանը

Գլխավոր թեմաներ