18:59 19 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP617.88
  • EUR527.92
  • RUB7.49
Հենիխ Մխիթարյանը` Հայաստանի հավաքականի հետ մարզումների ժամանակ

Բոլորը գիտեն, որ իմ տատիկը ռուս է. Մխիթարյանը պատմել է, թե ում է սատարելու ԱԱ–ում

© Sputnik / Asatur Yesayants
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
427 0 0

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը պատմել է, թե որ թիմերին է համարում Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտները։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ թիմերից մեկը, որին սատարելու է 2018թ–ի աշխարհի առաջնությունում, Ռուսաստանի հավաքականն է։ Այդ մասին նա ասել է «ՎԿոնտակտե» սոցցանցում` պատասխանելով երկրպագուների հարցերին։

Միաժամանակ Հենրիխը նշել է, որ հետաքրքրությամբ կհետևի բոլոր խաղերին։

«Եթե Ռուսաստանի հավաքականը հաղթի առաջին խաղում, ապա խմբից դուրս գալու հիանալի շանսեր կունենա։ Կարող եմ ասել, որ սատարելու եմ Ռուսաստանին և հուսալու, որ դուրս կգա խմբից, քանի որ թիմը մեծ աշխատանք է կատարել, և դա նկատելի է», – ասել է Մխիթարյանը։

Նա կոչ է արել ճնշում չգործադրել Ռուսաստանի հավաքականի վրա և խնդրել հանգիստ թողնել թիմին։ Մխիթարյանը վստահ է, որ ռուսաստանցիները հանգամանորեն պատրաստվում են։

Հայտնի ֆուտբոլիստի խոսքով` կոնկրետ ֆավորիտ չկա, քանի որ բոլոր թիմերը լավ են պատրաստվել։

«Ինձ համար ֆավորիտներ են Իսպանիան, Ֆրանսիան և, կարծում եմ, Արգենտինան», – ասել է Մխիթարյանը։

Հայկական ֆուտբոլի գլխավոր աստղին հարցրել են Մոսկվա գնալիս նրա ունեցած զգացողությունների մասին։ Մխիթարյանը նշել է, որ շատ է եղել Ռուսաստանի մայրաքաղաքում, խաղացել ռուսական թիմերի դեմ։

«Տպավորությունները շատ լավն են, այստեղ շատ հայեր են ապրում,  նրանք գալիս են ինձ աջակցելու։ Հավանաբար բոլորը գիտեն, որ իմ տատիկը ռուս է։ Ռուսական մշակույթը, պատմությունն ինձ շատ են դուր գալիս։ Ամեն անգամ, երբ ես այցելում եմ Ռուսաստան, ինձ մոտ բոլորովին այլ զգացմունքներ են առաջանում։ Իհարկե, ծանոթ եմ խոհանոցին, իսկ իմ սիրելի ճաշատեսակը բորշն է», – ասել է Մխիթարյանը։

Ինչ վերաբերում է Երևանում ամենասիրելի վայրին, ապա դա նրա տունն է` իր հարազատ մարդկանցով։

Այն հարցին, թե նա ինչով կզբաղվեր, եթե ֆուտբոլիստ չլիներ, Մխիթարյանը դժվարացել է պատասխանել։

«Ես ծնվել եմ ֆուտբոլ խաղալով և կարծում եմ, որ կմահանամ` ֆուտբոլ խաղալով», – ասել է կիսապաշտպանը։

2018թ–ի ԱԱ–ի բացման խաղը տեղի կունենա հունիսի 14–ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում։ Մրցաշարի եզրափակիչը նույնպես տեղի կունենա «Լուժնիկիում» հուլիսի 14–ին։

Խաղերը տեղի կունենան Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Սոչիում, Եկատերինբուրգում, Կալինինգրադում, Սամարայում, Սարանսկում, Դոնի Ռոստովում և Վոլգոգրադում։

թեգերը:
Հենրիխ Մխիթարյան, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ