16:23 29 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.60
  • GBP617.68
  • EUR528.57
  • RUB7.09
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
Հենրիխ Մխիթարյան (262)
81211

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը «ճակատագրական» է դարձել Telegraph-ի գլխավոր խմբագրի համար։ Նա նստել է տաքսի, որի վարորդը հայ է եղել, ու մեկուկես ժամ խոսել է Մխիթարյանի մասին։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Վոլգոգրադցի հայ վարորդը Telegraph-ի գլխավոր խմբագրին ստիպել է մեկուկես ժամ խոսել Հենրիխ Մխիթարյանի մասին։ Այս մասին գլխավոր խմբագիր Փոլ Հեյուորդը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

Ռուսաստանի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տոն է շատերի համար։ Սպասարկման ոլորտի աշխատակիցներն էլ բացառություն չեն։

Բրիտանական Telegraph պարբերականի գլխավոր խմբագիր Փոլ Հոյուորդը նստել է մասնավոր տաքսիստի ավտոմեքենան։ Իմանալով ուղևորի բնակության վայրի և աշխատանքի բնույթի մասին՝ հայ վարորդը, օգտվելով առիթից, սկսել է խոսել արժանի զրուցակցի հետ։

«Վոլգոգրադում իմ տաքսիստը հայ էր, և մենք իրար հետ մեկուկես ժամ խոսեցինք Մխիթարյանի մասին։ Հետո նա նարինջ տվեց», — գրել է լրագրողը։

​Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «ՄՅՈւ»-ի կազմում 1.5 խաղաշրջան է անցկացրել։ Հայաստանի հավաքականի ավագն, ընդհանուր առմամբ, 64 անգամ է դաշտ դուր եկել` դառնալով 13 գոլի հեղինակ։ 2018 թվականի ձմռանը նա տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ» ակումբ։

թեմա:
Հենրիխ Մխիթարյան (262)

Ըստ թեմայի

«Արսենալի» նոր մարզիչն անձեռնմխելի ֆուտբոլիստների ցուցակ է կազմել. Մխիթարյանը կա՞
Ի՞նչ արդյունքի բերեց հայկական խորովածը. Իբրահիմովիչի գոլերն ու Մխիթարյանի երազանքները
Մխիթարյանը հույս ունի, որ Հայաստանի հավաքականը կմասնակցի 2022 թվականի առաջնությանը
Բոլորը գիտեն, որ իմ տատիկը ռուս է. Մխիթարյանը պատմել է, թե ում է սատարելու ԱԱ–ում
թեգերը:
Հենրիխ Մխիթարյան, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ