19:15 21 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.62
  • GBP625.72
  • EUR560.16
  • RUB7.58
Ֆուտբոլ. արխիվային լուսանկար

Եվրոպայի լիգան «Բանանցի» համար սկսվեց պարտությամբ

© Sputnik / Asatur Yesayants
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
101 0 0

Այսօր մեր թիմը պարտվեց նվազագույն հաշվով։ Մեկ շաբաթ անց կողմերը կմրցեն «Սարաևոյի» հարկի տակ։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Եվրոպայի լիգայի որակավորման 1–ին փուլի 1–ին խաղում Երևանի «Բանանցը» սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվեց «Սարաևոյին»։ Հանդիպման ելքը վճռվեց 1–ին խաղակեսում, որի ընթացքում հյուրերի խփած 2 գնդակին «Բանանցը» պատասխանեց մեկով։

«Բանանցի» 1–ին խաղակեսի սկիզբը շատ ակտիվ էր, բայց թույլ տված 2 սխալի պատճառով հայկական թիմը հայտնվեց հետապնդողի դերում։ Վահագն Այվազյանը կարողացավ տուգանային ուժեղ հարվածով կրճատել հաշվի տարբերությունը և խփած գոլից հետո մինչև խաղավերջ «Բանանցը» ուներ լուրջ առավելություն։ Մեր թիմը ստեղծեց նաև մի քանի գոլային պահեր, բայց ֆուտբոլիստները չօգտագործեցին այդ հնարավորությունները։

Վահագն Այվազյանը շատ մոտ էր 2–րդ պատասխան գնդակը խփելուն, բայց նրա հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից։

Այսպիսով, մեր թիմը պարտվեց նվազագույն հաշվով։ Մեկ շաբաթ անց կողմերը կմրցեն «Սարաևոյի» հարկի տակ։

Գլխավոր թեմաներ