04:51 21 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.70
  • GBP622.16
  • EUR553.96
  • RUB7.38
Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանն արգելել է Օբամեյանգին մասնակցել իր մրցույթին

© Sputnik / Aram Nersesyan
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
31720

Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը որոշել է կատակել և «Արսենալ» ֆուտբոլային ակումբի իր մտերիմ ընկերոջը` Օբամեյանգին, արգելել է մասնակցել իր շապիկի խաղարկությանը։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Instagram սոցցանցում հրապարակել է իր լուսանկարը Micki Toy-ի հետ և հայտարարել, որ մրցույթ է անցկացնում։ Միաժամանակ նա բավականին տարօրինակ պայման է դրել։

Մխիթարյանն արգելել է մրցույթին մասնակցել իր ընկերոջը` «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին։

«Ուրախ եմ, որ հավանել եք Micki Toy խաղալիքը։ Ուզո՞ւմ եք մասնակցել մրցույթին։ Հրապարակեք Micki Toy խաղալիքով ձեր լուսանկարը` օգտագործելով #mickitoy հեշթեգը։ Լավագույն լուսանկարի հեղինակը կստանա «Արսենալ» ՖԱ-ի շապիկս` իմ ստորագրությամբ ։ Մեկ ամիս ունեք, դե ինչ, գնացի՞նք։ Օբամեյանգ, քեզ թույլ չեմ տալիս մրցույթին մասնակցել, ընկերս», — լուսանկարին կից գրել է Միկին։

Օբամեյանգի երկրպագուները «զայրացած» մեկնաբանություններ են գրել այս գրառման տակ։ Օբամեյանգը նույնպես չի անտեսել Մխիթարյանի գրածը, ու նրա պատասխանն ավելի քան 750 «հավանության» է արժանացել։

«Մխիթարյան, իսկ ինչո՞ւ ոչ», — գրել է Պիեր-Էմերիկը` բազմաթիվ ժպիտներ ավելացնելով իր գրառմանը։

Հենոյի գրառումն ավելի քան 62 հազար լայքի է արժանացել։ #mickitoy հեշթեգով արդեն բազմաթիվ նոր լուսանկարներ են հայտնվել` հայ ֆուտբոլիստի բաղձալի խաղալիքով։

Հիշեցնենք, որ Մխիթարյանն ու Օբեմայանգը խաղացել են Դորտմունդի «Բորուսիայում», այնուհետև տեղափոխվել են «Արսենալ»։ Մխիթարյանն ու Օբամեյանգը Լոնդոնի թիմը համալրել են նախորդ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ընդ որում` հայ կիսապաշտպանը դարձել էր հարձակվող Ալեքսիս Սանչեսի`«Արսենալից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու գործարքի մասը, իսկ «Արսենալը» Օբամեյանգին «Բորուսիայից» գնել էր տրանսֆերային պատուհանի վերջին օրը 56 մլն ֆունտի դիմաց։

Ըստ թեմայի

«Բարև, ես Հենրիխ Մխիթարյանն եմ». խաղալիք Հենոն արդեն վաճառքում է
Հրմշտոց հանուն ստորագրության. ինչպես Հենոն ինքնագրեր բաժանեց Երևանում. լուսանկարներ
թեգերը:
Հենրիխ Մխիթարյան

Գլխավոր թեմաներ