15:14 17 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Վլադիմիր Հարությունյան, Լև Սարգսյան

Նոր նվաճում. անկախ Հայաստանի սպորտային պատմության մեջ նման արդյունք չի գրանցվել

© AFP 2018 / NEIL HANNA
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
42120

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հայ ջրացատկորդները կանգնել են պատվո պատվանդանին և նվաճել բրոնզե մեդալ։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Շոտլանդիայում ընթացող ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում հայկական սպորտը նոր նվաճում է արձանագրել: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հայ ջրացատկորդները կանգնել են պատվո պատվանդանին: 10 մ աշտարակից սինքրոն ցատկերի մրցավեճում Վլադիմիր Հարությունյան- Լև Սարգսյան զույգը զիջել է միայն Ռուսաստանի ու Մեծ Բրիտանիայի զույգերին ու նվաճել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը:

Երկար ժամանակ ջրային մարզաձևերի մրցաշարերը հայ մարզասերին ուրախություն կամ նվաճումներ չէին բերում: Պատճառները բազմաթիվ են, սակայն կան մարդիկ, ովքեր չնայած դժվարություններին հավատում էին իրենց սաներին ու իրենց աշխատանքին: Ջրային մարզաձևերը ու, մասնավորապես, ջրացատկը ժամանակին մեծ նվաճումներ է բերել Հայաստանին: Բայց այդ ամենը պատմություն է, որը կերտվել է նախկին ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում:

Ջրացատկի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ նման արդյունքի սպասում էր, քանի որ ծանոթ էր տղաների ծրագրին և պատրաստականությանը. «Այս հաջողությունը պատահական չէր: Ութ տարի է ինչ մարզիչ Հրաչյա Չանդիրյանի գլխավորությամբ տղաները մարզվում ու մշակում էին իրենց ծրագիրը: Շատ ուրախ եմ, որ այդ դժվարին ու տքնաջան աշխատանքը պտուղներ տվեց ու շնորհավորում եմ բոլորիս»,–ասաց նա։

Чемпионат Европы по водным видам спорта 2018. Прыжки в воду. Финал синхронных прыжков, мужчины, 10 метров. Владимир Арутюнян и Лев Саркисян, Армения (9 августа 2018). Эдинбург
© AFP 2018 / NEIL HANNA
Վլադիրմիր Հարությունյանը և Լև Սարգսյանը` Եվրոպայի առաջնությունում

Գլազգոյում այսօր ոստնակացատկի սինքրոն ցատկերի մրցումներում հանդես կգան Վլադիմիր և Ազատ Հայրապետյան եղբայրները, իսկ օգոստոսի 12-ին 10մ աշտարակացատկի մրցումներին կմասնակցեն Լև Սարգսյանը և Վարդան Բայանդուրյանը:

Ըստ թեմայի

Հունահռոմեական ըմբշամարտի մեր երիտասարդների թիմը հետ կգա ոսկե 1 մեդալով և 4 բրոնզներով
Հայ մարզիկները ձեռնունայն կվերադառնան Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունից
Հայ պատանիներից լավագույնները կմասնակցեն Ըմբշամարտի աշխարհի առաջնությանը
Եվրոպայի առաջնությունում այսօր հանդես կգան ըմբշամարտի մեր հավաքականի հայտնի անունները
«Փյունիկի» երկրպագու բրազիլացի դարպասապահը շնորհավորել է հայ ընկերոջը` Արթուր Սարկիսովին
Երևանի «Փյունիկը» հաղթեց Կոստանայի «Տոբոլին»
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ