15:51 16 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Կարեն Խաչանով

Կարեն Խաչանովը բարելավել է դիրքերը պրոֆեսիոնալ թենիսիստների չեմպիոնական մրցավազքում

© Sputnik / Александар Джорович
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
7410

Ռուսական թենիսի ծագող աստղ, հայկական արմատներ ունեցող Կարեն Խաչանովը ՊԹԱ չեմպիոնական մրցավազքում բարձրացել է 4 հորիզոնականով։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանաբնակ հայ մարզիկներ Կարեն Խաչանովը և Դանիիլ Մեդվեդևը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ՊԹԱ) չեմպիոնական մրցավազքում համապատասխանաբար բարձրացել են 21-րդ և 39-րդ հորիզոնականները։ Վարկանիշի թարմացված ցանկը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում։

Անցած շաբաթ Խաչանովը Տորոնտոյում անցկացվող «Մասթերս» սերիայի մրցաշարի կիսաեզրափակիչ է հասել, իսկ Մեդվեդևը դուրս է մնացել երրորդ փուլից։

Վարկանիշի առաջատարը շարունակում է մնալ իսպանացի Ռաֆայել Նադալը, որը հաղթել է Կանադայի մրցաշարում։

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ՊԹԱ) չեմպիոնական մրցավազք, օգոստոսի 13-ի դրությամբ.

1 (1). – նախորդ վարկանիշում զբաղեցրած հորիզոնական)։ Ռաֆայել Նադալ (Իսպանիա)` 6760  միավոր,

2 (2). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա)` 4265,

3 (3). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)` 4020,

4 (4).  Խուան Մարտին դել Պոտրո (Արգենտինա)` 3530,

5 (5).Նովակ Ջոկովիչ (Սերբիա)` 3445,

6 (8). Քևին Անդերսոն (ՀԱՀ)` 3180,

7 (7). Մարին Չիլիչ (Խորվաթիա)` 3095,

8 (6). Դոմինիկ Թիմ (Ավստրիա)` 3005,

9 (9). Ջոն Իզներ (ԱՄՆ)` 2560,

10 (10). Ֆաբիո Ֆոնինի (Իտալիա)` 1850…

21 (25). Կարեն Խաչանով (Ռուսաստան)` 1405…

39 (47). Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան)` 852…

60 (59). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)` 675…

83 (89). Եվգենի Դոնսկոյ (Ռուսաստան)` 515.

Ըստ թեմայի

Ե՛վ կինոյում, և՛ երաժշտության մեջ, և՛ բիզնեսում․ աշխարհը գրաված երիտասարդ հայերը
Ռաֆայել Նադալը՝ Իսպանիայի վերջին 50 տարիների լավագույն մարզիկ
Կարեն Խաչանովը 28 հորիզոնականով բարձրացել է չեմպիոնների մրցապայքարում
Խաչանովը հաջող մեկնարկ արձանագրեց Ստամբուլի մրցաշարում
Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների վարկանիշում բարձրացավ 14 հորիզոնականով
թեգերը:
Ռուսաստան

Գլխավոր թեմաներ