14:36 18 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.90
  • GBP635.94
  • EUR559.68
  • RUB7.38
Հայաստանի գեղասահորդները

«Մեր նպատակը Պեկինի Օլիմպիադան է»․ հայաստանցի գեղասահորդները չեն հանձնվելու

© Youtube/Sputnik Армения
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
61 0 0

Գեղասահորդներ Վիկտորյա Ազրոյանն ու Ալեքսանդր Սիրոտշանը տանգոյի ռիթմով վառ պար ցուցադրեցին։ Նրանք պատմեցին՝ ինչպես են պատրաստվել ելույթին, նաև բացահայտեցին հաջորդ համարի գաղտնիքներ։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Գրան-պրիի պատանիների սերիայի եզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող Վիկտորյա Ազրոյանն ու Ալեքսանդր Սիրոշտանը չհայտնվեցին Երևանում անցկացվող Գրան-պրիի պատանիների սերիայի յոթերորդ փուլի լավագույն հնգյակում։ Սակայն մարզիկները հաղթելու հույս ունեն ու հուսով են, որ Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն կստանան։ Այս մասին գեղասահորդներն իրենց ելույթից անմիջապես հետո ասացին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Զույգը ելույթ էր ունենում «Plaza Francia» խմբի «La Mano Encima» ու Աստոր Պիացոլայի «Լիբերտանգոյի» փոփուրիի ներքո։ Նրանց դինամիկ երգը հանդիսատեսի բուռն ծափահարություններին արժանացավ։ Զույգը խոստովանեց, որ երգը մարզիչների հետ են ընտրել ու շատ են հավանում այն։

Երեխաներն ասացին, որ իրենց երկրորդ ելույթը կլինի «Հայկական հանգերգության» տակ։ «Մեզ համար շատ հաճելի էր ելույթ ունենալ Երևանում։ Մեծ պատիվ է ներկայացնել Երևանը։ Մեր նպատակը Պեկինի Օլիմպիադա գնալն է», - ընդգծեց Ալեքսանդրը։

  • ԱՄՆ–ի գեղասահորդները
    ԱՄՆ–ի գեղասահորդները
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • Ռուսաստանի գեղասահորդները
    Ռուսաստանի գեղասահորդները
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • Վրաստանի գեղասահորդները
    Վրաստանի գեղասահորդները
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • ԱՄՆ–ի գեղասահորդները
    ԱՄՆ–ի գեղասահորդները
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • Հունգարիայի գեղասահորդները
    Հունգարիայի գեղասահորդները
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • Կանադայի գեղասահորդները
    Կանադայի գեղասահորդները
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • Վրաստանի գեղասահորդները
    Վրաստանի գեղասահորդները
    © Sputnik / Aram Nersesyan ,
1 / 7
© Sputnik / Aram Nersesyan ,
ԱՄՆ–ի գեղասահորդները

Ընդհանուր առմամբ զույգը գոհ է իր ելույթից, բայց կարծում է, որ կարող էր շատ ավելին անել։ Վիկտորյան հայտնեց, որ նրանք ընդամենը վեց ամիս են միասին սահում, իսկ ծրագիրն ընդամենը երկու ամիս առաջ են բեմադրել։ Ի դեպ, Ալեքսանդրը նրա առաջին զուգընկերն է։ Իսկ Սիրոշտանը հայկական դրոշի ներքո ելույթ ունենալուց առաջ հանդես էր գալիս Ուկրաինայում՝ Օլգա անունով աղջկա հետ։

Գրան-պրիի պատանիների սերիայի յոթերորդ փուլում ռիթմ-պարի մրցույթում առաջին տեղը զբաղեցրեցին Արինա  Ուշակովա-Մաքսիմ Նեկրասովը (Ռուսաստան), երկրորդ տեղը` Մարիա Կազակովա –Գորգի Ռևիա (Վրաստան), երրորդը՝ Էլլի Ֆիշեր-Սիմոն-Պյեր Մալետ-Մակետ (Կանադա), չորրորդը՝ Մարիա Գոլուբցովա- Կիրիլ Բելոբրով (Ուկրաինա), հինգերորդը՝ Ելիզավետա Շանաևա-Դավիթ Նարիժնի (Ռուսաստանը)։ Հայաստանի զույգը տասներկուերորդ տեղը զբաղեցրեց։

 

Գլխավոր թեմաներ