00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական բռնցքամարտում ճգնաժա՞մ է, թե՞ մարդիկ պարզապես հարցեր են պարզում

© Photo : official site of the NOC of ArmeniaБоксер Нарек Абгарян на XXXI летних олимпийских играх
Боксер Нарек Абгарян на XXXI летних олимпийских играх - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այն աղմուկը, որ բարձրացել է հայկական բռնցքամարտում ու մասնավորապես Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի շուրջ, շարունակում է հարցեր առաջացնել:

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի բռնցքամարտի գործիչներն ու բռնցքամարտիկները բաժանվել են երկու ճամբարների ու մեղադրում են միմյանց ոչ կոմպետենտ լինելու մեջ: Բայց հիմնախնդիրը մեկն է` բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի աթոռը, որին այս պահին նստում է Արթուր Գևորգյանը:

Մարաթոնյան վազքը՝ նվիրվածԵրևանի 2800-ամյակին - Sputnik Արմենիա
Մայրաքաղաքում անցկացված առաջին լիարժեք մարաթոնյան վազքը նվիրված էր Երևանի 2800-ամյակին

2018 թվականի հուլիսի 5-ին կայացած ՀԲՖ համաժողովում Արթուր Գևորգյանը հայտարարեց, որ մեկ ամսով դադարեցնում է ՀԲՖ նախագահի իր գործունությունը մինչև նոր ընտրություններ, ու եթե կլինի մեկը, ով կառաջադրի իր թեկնածությունը ՀԲՖ նախագահի պաշտոնում, ապա պատրաստ է իր նոր ծրագրերով մտնել մրցակցային դաշտ ու չի ունենա գործող նախագահի առավելությունը: 2018 թվականի օգոստոսին ՀԲՖ նախագահի ընտրություններում միակ թեկնածուն Արթուր Գևորգյանն էր, ու նա էլ ընտրվեց միաձայն:

Այս ամենից հետո հնչեցին քննադատական խոսքեր Արթուր Գևորգյանի, բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի հասցեին: Մի խումբ հայտնի մարզիչներ դեմ են Արթուր Գևորգյանի պաշտոնավարությանը: Սակայն կողմերը կլոր սեղանի շուրջ այդպես էլ չնստեցին, ու մեղանդրանքները շարունակում են հնչել մինչև օրս:

Հիմա էլ Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը բոյկոտում են ոչ միայն մի խումբ հայտնի մարզիչներ, այլև նրանց են միացել նաև գործող բռնցքամարտիկներ: Բացի այդ, հիմնվել է Հայաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիա, ու ստացվում է, որ Հայաստանում գործում է բռնցքամարտի երկու ֆեդերացիա: Սակայն պարզ է, որ այս երկու ֆեդերացիաներից միայն մեկին է ճանաչում բռնցքամարտի համաշխարհային ֆեդերացիան(AIBA): Իսկ այդ կազմակերպության անդամ եղել ու կա ՀԲՖ-ն, որի նախագահն է Արթուր Գևորգյանը:

Первенство по рафтингу. Спортивный сплав по горной реке Дебед. - Sputnik Արմենիա
Հայերն առաջ են անցել թուրքերից, նվաճել Դնեպրը և «դեմ առել» ՀՀ սպորտի նախարարությանը

Կարճ ասած, պառակտումը մեր բռնցքամարտում ակնհայտ է: Գևորգյանը նշում է, որ դժգոհողների կողքին կանգնած է ՀԱՕԿ-ը, որի օգնությամբ էլ հիմնադրվել է նոր ֆեդերացիան: Ինչ-որ նոնսենս է ստացվում: Ունենք երկու ֆեդերացիա, հաստատ այդ ֆեդերացիաների ներքո կլինին բռնցքամարտիկներ, որոնք կմարզվեն, բայց արդեն պարզ է, որ այն բռնցքամարտիկները, որոնք բոյկոտել են ՀՀ առաջնությունը, կզրկվեն Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու հնարավորությունից:

Ստացվում է` ֆեդերացիաները, մեկը մյուսին խանգարելով, ճգնաժամի մեջ են գցում հայկական բռնցքամարտը: Իսկ առջևում նախաօլիմպիական տարի է: 2019 թվականին օլիմպիական վարկանիշներ վաստակելու համար լուրջ ու տքնաջան աշխատանք է հարկավոր, իսկ բռնցքամարտի գործիչներն առայժմ տարված են անպատասխան հարցեր առաջ քաշելով:

Լրահոս
0