00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

34 տարի անց` կրկին Հայաստանում. Երևանում անցկացվելու է ֆուտբոլի միջազգային մրցաշար

© Sputnik / Asatur YesayantsФутбольный матч между сборными (до 19 лет) Германии и Португалии на товарищеском турнире перед чемпионатом Европы (14 ноября 2018). Еревaн
Футбольный матч между сборными (до 19 лет) Германии и Португалии на товарищеском турнире перед чемпионатом Европы (14 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս մրցաշարին, բացի Հայաստանի հավաքականից, մասնակցում են նաև մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի ու նաև աշխարհի առաջնություններում տոն պարգևող Պորտուգալիայի, Գերմանիայի և Նիդեռլանդների հավաքականները:

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Նոյեմբերի 20-ին Երևանում վերջնագիծը կհատի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների միջազգային ընկերական  մրցաշարը, որը ՈւԵՖԱ-ի կողմից համարվում է մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների  2019 թվականի Եվրոպայի առաջնության անցկացման գլխավոր փորձը:

Վերջին անգամ Հայաստանում նման կարգի մրցաշար անցկացվել է 1985 թվականին, երբ մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների աշխարհի առաջնությունը անցկացվեց նախկին ԽՍՀՄ-ում: Այդ ժամանակ A խմբի խաղերը, որում ընդգրկված էին Բուլղարիայի, Հունգարիայի, Կոլումբիայի և Թունիսի հավաքականները, անցկացվեցին «Հրազդան» կենտրոնական մարզադաշտում և Հոկտեմբերյանի (ներկայիս Արմավիր) «Հոբելյանական» մարզադաշտերում:

Тренировка сборной Армении - Sputnik Արմենիա
Հայաստանի հավաքականը մարզվում է «թռիչքից» առաջ. տեսանյութ

Ստացվում է, որ 34 տարի անց Հայաստանը հյուրընկալելու է խոշոր կարգի մրցաշար, որին մասնակցելու են մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների ուժեղագույն յոթ հավաքականները, գումարած կազմակերպիչ երկրի՝ Հայաստանի հավաքականը: Այս մրցումները ՈւԵՖԱ-ի ընթացիկ պահանջներին համապատասխան անցկացնելու համար Երևանում են ֆուտբոլի եվրոպական գերատեսչության բազմաթիվ աշխատակիցներ, ովքեր ուսումնասիրում են մեր ստադիոնները, ենթակառուցվածքները և էլի շատ այլ գործոններ, որոնք պետք է բավարարեն Եվրոպայի առաջնության անցկացման համար:

Բնականաբար, ՀՖՖ համապատասխան բաժինների աշխատակիցներն էլ աշխատում են ամեն ինչ անել  պահանջները բավարարելու համար: Համենայնդեպս, դա նկատվում է միջազգային ընկերական մրցաշարի ընթացքում, որին, բացի  Հայաստանի հավաքականից մասնակցում են մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի ու նաև աշխարհի առաջնություններում տոն պարգևող Պորտուգալիայի, Գերմանիայի և Նիդեռլանդների հավաքականները: Ընդ որում` Պորտուգալիայի հավաքականն այս տարիքային խմբում Եվրոպայի գործող չեմպիոնն է:

Футбольный матч группы D Лиги Наций УЕФА между сборными Армении и Лихтенштейна (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Պարտվում ենք Ջիբրալթարին, բայց մարզադաշտ ենք կառուցելու. ինչի՞ համար է պետք թանկ խաղալիքը

Նման մրցակիցների հետ խաղերում Հայաստանի Մ19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը մինիմալ շանսեր ունի` հաջողության հասնելու համար: Դա հասկանալի էր նույնիսկ մրցաշարի մեկնարկից առաջ: Բայց Արթուր Ոսկանյանի թիմի համար մրցելը նման հավաքականների հետ արդեն իսկ կարևոր է: Փորձ, վարպետություն և հոգեբանություն: Այս երեք կարևոր գործոնները հաստատուն են դառնում հենց նման խաղերում:

Ճիշտ է` մեր հավաքականը առաջին երկու խաղերում՝ Նիդեռլանդների ու Պորտուգալիայի հետ, բաց է թողել 9 գնդակ ու խփել մեկը, բայց միևնույնն է, մերոնց համար մրցաշարի կարևորությունը չի նվազում: Բացի այդ, Նիդեռլանդների հետ առաջին խաղն անցկացնելուց հետո, Պորտուգալիայի հասակակիցների դեմ խաղի առաջին խաղակեսում մեր ընտրանու գործողություններում արդեն նկատվեց առաջընթաց:

Պարզ է, որ Հայաստանի հավաքականը չէր էլ կարող հավասար մրցակից լինել երեք մյուս հավաքականներին, սակայն համոզված ենք, որ արդեն հաջորդ ամառ, երբ կանցկացվեի Եվրոպայի առաջնությունը մեր հավաքականը կունենա լրիվ այլ տեսք ու խաղային որակներով զգալի առաջընթաց կապահովի:

Ինչ վերաբերում է մրցաշարում հաղթողին, ապա Գերմանիայի հավաքականը երկու խաղերում էլ, զիջելով հիմնական մրցակիցներին՝ Պորտուգալիայի ու Նիդեռլանդների թիմերին, մեր ընտրանու հետ միավորներ չունի: Իսկ ահա վերջին տուրի Պորտուգալիա-Նիդեռլանդներ մրցավեճը կորոշի ոչ միայն այդ խաղի, այլ մրցաշարին հաղթողին:

Երկու թիմերն էլ երկուական հաղթանակ են տոնել ու ունեն վեցական միավոր: Խփած ու բաց թողած գնդակներով էլ Պորտուգալիան ու Նիդեռլանդները ունեն հավասար ցուցանիշ, բայց պորտուգալացիները խփել են 6 գնդակ բաց թողել մեկը, իսկ Նիդեռլանդները խփել են 5 գնդակ ու բաց չեն թողել ոչ մեկը:

Լրահոս
0