ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. «Արարատ–Արմենիա» ֆուտբոլային ակումբի նախկին մարզիչ Վադիմ Սկրիպչենկոն կգլխավորի «Տորպետդո–ԲելԱԶ»–ը։ Այս մասին հայտնում է «Սպորտ–Էքսպրես» պարբերականը։
Հաղորդագրության համաձայն` նշանակումը կլինի առաջիկայում։
Նախքան «Արարատ–Արմենիա» տեղափոխվելը Սկրիպչենկոն մարզում էր Մախաչկալայի «Անժի» ակումբի ֆուտբոլիստներին, իսկ մինչ այդ գլխավորում էր Եկատերինբուրգի «Ուրալ» և Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սկրիպչենկոն «Արարատ–Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչն էր, բայց սեպտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշմամբ նա որակազրկվեց։ Իսկ սեպտեմբերի 25-ին որոշվեց նրան ազատել գլխավոր մարզչի պաշտոնից։ «Արարատ–Արմենիա» ֆուտբոլային ակումբի նոր մարզիչ նշանակվեց Վարդան Մինասյանը։