04:30 20 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.61
  • GBP626.18
  • EUR533.71
  • RUB7.81
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
409 0 0

Հանրահայտ մարզիկը հայերեն գրառում է արել և տեսանյութ հրապարակել սոցցանցում։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Facebook–ում տեսանյութ է հրապարակել և հորդորել է սիրել հայրենիքը:

«Մենամարտին պատրաստվելը պատասխանատու պահ է, բայց ոչ պակաս պատասխանատու է ներկայացնել երկրի դրոշն ու զինանշանը։ Սիրեք ձեր Հայրենիքը»,- լուսանկարին կից գրել է Միհրան Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Հարությունյանը երկրորդ հաղթանակն էր տարել MMA-ում (խառը մենամարտեր) և հաղթանակը նվիրել Շառլ Ազնավուրին։

Նա MMA-ում նորամուտը նշել էր այս տարվա մայիսին՝ Ռոստովում կայացած մրցաշարում հաղթելով իրանցի Ալի Յուսեֆիին:

Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգը լքել է 2016թ.-ից՝ Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր գալիս ուսի վնասվածքով, այդուհանդերձ եզրափակիչում միայն խայտառակ կողմնակալ մրցավարությունն էր, որ պատճառ դարձավ նրա պարտության: 29-ամյա մարզիկի հակառակորդն այդ մենամարտում սերբ Դավոր Շտեֆանեկն էր։

Ըստ թեմայի

«Դա իմը չէ». Միհրան Հարությունյանը խոսել է աբխազ կնոջ և քաղաքականության մասին. բացառիկ
Միհրան Հարությունյանը MMА-ում երկրորդ հաղթանակը գրանցեց. տեսանյութ
Ինչպես է Միհրան Հարությունյանը հաղթանակը նվիրում Ազնավուրին. տեսանյութ

Գլխավոր թեմաներ