20:42 21 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Հենրիխ Մխիթարյան

Մխիթարյանը կարիերան կարող է շարունակել Միլանում

© Sputnik / Aram Nersesyan ,
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
Հենրիխ Մխիթարյան (236)
79 0 0

Մխիթարյանն այս մրցաշրջանում 20 հանդիպման է մասնակցել: Նա այս պահին նա ապաքինվում է վնասվածքից և խաղադաշտ կվերադառնա հունվարի վերջին:

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Իտալիայում:

Calciomercatoweb-ի հաղորդմամբ, Մխիթարյանին իր թիմում է ցանկանում տեսնել «Միլանը»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալն» ավելի ու ավելի մոտ է «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսի հետ պայմանագիր կնքելուն:

«Զինագործների» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին «Արսենալի» ղեկավարությանը հորդորում է գործարքն ավարտին հասցնել այս ամիս: Իսկ Սուարեսի` «Արսենալ» տեղափոխության արդյունքում լոնդոնյան թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ թիմից:

Աղբյուրի փոխանցմամբ` Մխիթարյանն իդեալական տարբերակ է «Միլանի» համար, որը խնդիրներ ունի կիսապաշտպանությունում: Հաղորդվում է, որ իտալական թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն այս ամիս կարող է իրականացնել հայ ֆուտբոլիստի տեղափոխությունը:

Մխիթարյանն այս մրցաշրջանում 20 հանդիպման է մասնակցել: Նա այս պահին նա ապաքինվում է վնասվածքից և խաղադաշտ կվերադառնա հունվարի վերջին:

թեմա:
Հենրիխ Մխիթարյան (236)

Ըստ թեմայի

Արսենալ-Ղարաբաղ խաղում Արցախի դրոշով դաշտ ներխուժած երկրպագուն Հայաստան է եկել. լուսանկար
Հենրիխ Մխիթարյանն առաջիկա ամիսներին կլքի «Արսենալը». բրիտանական ԶԼՄ
Հախնազարյան. «Հենրիխն ու ես ընկերներ ենք, անընդհատ շփվում ենք»
թեգերը:
Հենրիխ Մխիթարյան

Գլխավոր թեմաներ