03:51 18 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.83
  • GBP601.49
  • EUR535.70
  • RUB7.43
Հենրիխ Մխիթարյան

Շուտով կվերադառնամ. Հենրիխ Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել

© Sputnik / Asatur Yesayants
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
Հենրիխ Մխիթարյան (213)
195 0 0

Հանրահայտ ֆուտբոլիստին վնասվածքը չի ընկճել։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո տևական դադարից հետո սկսել է նորից մարզվել։

Ֆուտբոլիստը տեսանյութ է հրապարկել Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Շուտով կվերադառնամ»,– տեսանյութին կից գրել է նա։

Վերջերս Մխիթարյանի աջ ոտնաթաթը կոտրվել էր անգլիական պրեմիեր լիգայի քառորդ եզրափակիչում «Տոտենհեմի» դեմ խաղում։ Նա տեղաշարժվում էր հենակով։ Ըստ լուրերի` նա առնվազն մինչև փետրվար չի մասնակցի խաղերին։

Նշենք` վերջին շրջանում ԶԼՄ-ներում շատ է խոսվում Մխիթարյանի տեղափոխության մասին: Նշվում է, որ եթե «Արսենալը» ձեռք բերի «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսին, ապա Մխիթարյանը կարող է հեռանալ լոնդոնյան թիմից: Կարիերան շարունակելու հիմնական տարբերակ է նշվում «Միլանը»: Տեղեկություն կա նաև, որ Մխիթարյանին իր թիմում է ուզում տեսնել նաև Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»:

թեմա:
Հենրիխ Մխիթարյան (213)

Ըստ թեմայի

«Դու մեզ շատ պետք ես». «Արսենալի» մարզիչն անհամբեր սպասում է Մխիթարյանի վերադարձին
Մխիթարյանի գոլը ճանաչվել է «Արսենալի» դեկտեմբեր ամսվա լավագույնը. տեսանյութ
Մխիթարյանը կարիերան կարող է շարունակել Միլանում
Ինչո՞ւ են Հենրիխ Մխիթարյանին «տեղափոխում» այլ ակումբ. ենթադրություններ և իրականություն
թեգերը:
Հենրիխ Մխիթարյան

Գլխավոր թեմաներ