18:28 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD487.62
  • GBP626.93
  • EUR570.03
  • RUB6.14
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
62 0 0

Գեղասահքի Եվրոպայի առաջնությունն առաջին անգամ է կազմակերպվում Մինսկում, մրցումները կկայանան «Մինսկ Արենա» սահադաշտում։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Հայ գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանն ու Անաստասիա Գալուստյանը մասնակցում են Եվրոպայի գեղասահքի առաջնությանը, որն այսօր մեկնարկում է Մինսկում։

Հաշվի առնելով, որ հայ գեղասահորդները ելույթ չեն ունեցել Փհենչհանի օլիմպիական խաղերում, նրանք հիմա նախապատրաստվում են 2022թ–ի Տոկիոյի օլիմպիադային։

Ժամանակակից գեղասահքում լավ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ են քառապատիկ ցատկեր։ Հայրապետյանը և Գալուստյանի ծրագրերում կա այդ տարրը։

Անաստասիան ելույթ կունենա առաջին օրը` հունվարի 23–ին, կարճ ծրագրում։ Սլավիկը կսահի հունվարի 24–ին։

Վերջին ժամանակաշրջանում Անաստասիան վնասվածքի պատճառով չի մասնակցել խոշոր մրցաշարերի, իսկ Սլավիկն այս տարի արդեն մասնակցել է Լեհաստանում կայացած միջազգային մրցաշարին` զբաղեցնելով 6–րդ տեղը։

Մրցաշարը պաշտոնապես կմեկնարկի հունվարի 23–ին, մրցումները կսկսվեն կանանց մենասահքի կարճ ծրագրով։

Բելառուսում անցկացվող առաջնությանը կմասնակցեն համաշխարհային գեղասահքի առաջատար մարզիկները` ռուսաստանցի Ալինա Զագիտովան, իսպանացի Խավյեր Ֆերնանդեսը, ֆրանսիացիներ Գաբրիել Պապադակիսն ու Գիոմ Սիզերոնը։

Ըստ թեմայի

Ռուս գեղասահորդները սահմանել են համաշխարհային ռեկորդ. դա աներևակայելի է. տեսանյութ
Ռուս գեղասահորդուհին հանել է վերնազգեստը. կրքոտ պարը բուռն ծափերի է արժանացել. տեսանյութ
«Մերկապար» սառույցի վրա․ ևս մի գեղասահորդուհի ելույթ ունեցավ էրոտիկ հագուստով․ տեսանյութ

Գլխավոր թեմաներ