00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆեյք, թե՞ իրականություն. Յուրա Մովսիսյանը կխաղա՞ Հայաստանի առաջնությունում

© Sputnik / Asatur YesayantsФутбольный матч Лиги Наций УЕФА между сборными Армении и Македонии (16 октября 2018). Еревaн
Футбольный матч Лиги Наций УЕФА между сборными Армении и Македонии (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական թիմերը ակտիվորեն պատրաստվում են առաջնության գարնանային հատվածին: Իրականցվում են բազմաթիվ տրանսֆերներ: Կան խոսակցություններ, որ Յուրա Մովսիսյանը նույնպես կարող է տեղափոխվել Հայաստան:

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Ցավոք, մենք դեռևս չենք կարող խոսել «հնչեղ» տրանսֆերների մասին: Այս ամենի պատճառը մեկը չէ: Առաջնության ոչ բարձր խաղամակարդակը, ֆինանսները ու էլի շատ գործոններ կան այստեղ: Բայց ինչպես ասում են` ամեն մեկն ոտքը իր վերմակի չափով է մեկնում:

Гол Юры Мовсисяна в футбольном матче Лиги Наций УЕФА между сборными Гибралтара и Армении (17 ноября 2018). Гибралтар - Sputnik Արմենիա
Յուրա Մովսիսյանի հաղթարշավը. ինչպես Հայաստանը ջախջախեց Ջիբրալթարին

Հայկական թիմերում մինչև օրս «աղմկահարույց» տրանսֆերներ չեն եղել։ Հայաստան եկած ֆուտբոլիստների` տրանսֆերների, մասին կարող ենք խոսել` միայն տալով այս կամ այն ֆուտբոլիստի անունը, նշելով երկիրը և այն ակումբները, որտեղ նախկինում խաղացել են: Եվ ոչ մի հայտնի անուն։ Հայաստան ֆուտբոլիստները (հիմնականում «սև» մայրցամաքից) գալիս են եվրոգավաթների մրցումներում հանդես գալու ու, եթե հաջողվի աչքի ընկնել, ապա ավելի բարձրակարգ թիմեր տեղափոխվելու համար: Ահա այս գործոնն է, որը առավել հետաքրքիր է դարձնում թխամորթ ֆուտբոլիստների տեղափոխությունը դեպի հայկական ակումբներ:

Հայաստանին ֆուտբոլային ամենամոտ «շուկաներից»՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, արդեն շատ ֆուտբոլիստներ են հանդես գալիս մեր առաջնությունում: Իր կազմում արտասահմանցի ֆուտբոլիստների թվով առաջատարը «Փյունիկն» է, սակայն միայն այս ակումբը չէ, որ ակտիվորեն աշխատում է բոլոր ուղղություններով: «Արարատ-Արմենիան», «Արարատը», «Արցախը», «Գանձասար-Կապանը» նույնպես ունեն համալրումներ: Պարզապես ամեն մի ակումբ իր ֆինանսական հնարավորությունների սահմաններում է աշխատում այդ ուղղությամբ: «Արցախում», «Գանձասար-Կապանում» և «Բանանցում» ներքին տրանսֆերներ նույնպես  իրականացվել են:

Տրանսֆերային շուկայում հայկական թիմերից ամենապասիվն այս պահի դրությամբ «Շիրակն » է, որը դեռևս ոչ մի նոր խաղացող չունի։ Դրա փոխարեն թիմից հեռացել են հինգ ֆուտբոլիստներ, որոնցից առնվազն երկուսը թիմի խաղային ձեռագրում յուրահատուկ տեղ ունեին: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս առաջնությունում Հայաստանի տիտղոսակիր թիմերից մեկը հեռու գնացող նպատակներ չունի:

Մեր առաջնություններում վերջին տարիներին հաղթող «Ալաշկերտը» նույնպես մեծ ակտիվություն չի դրսևորում տրանսֆերային շուկայում: Առայժմ չեմպիոնի կազմը համալրել են երկու ֆուտբոլիստներ, որոնցից Դենիս Թումասյանը, բնականաբար, ավելի լավ ծանոթ է հայ ֆուտբոլասերին: Կասկած չկա, որ Թումասյանը մեծ փորձ ունի, սակայն Դենիսն արդեն 35 տարեկան է ու վերջին երկու տարիներին էլ խաղաժամանակ համարյա չի ստացել: Եթե Թումասյանը լավ մարզավիճակ ձեռք բերի, ապա կարող է օգտակար լինել «Ալաշկերտին»:

Յուրա Մովսիսյան «Ֆուտբոլիստների համար ամենակարևորը երկրպագուներն են» - Sputnik Արմենիա
Յուրա Մովսիսյանը Հայաստանում է. նա հանդիպել է Արթուր Վանեցյանի հետ

Իսկ ամենաակտիվը տրանսֆերային շուկայում «Արարատ-Արմենիան» է ու, ելնելով թիմի կազմում տեղի ունեցող փոփոխություններից, կարելի է ենթադրել, որ նույն անունով  լրիվ այլ թիմ կարող ենք տեսնել առաջնության գարնանային հատվածում: «Արարատ-Արմենիայից» արդեն հեռացել են տասը ֆուտբոլիստներ, եկել են դեռևս երեքը, բայց կարծում ենք` սա դեռ վերջը չէ: Ընդ որում, խոսակցությունների մակարդակով` այս թիմում կարող է հայտնվել Յուրա Մովսիսյանը: Դժվար է ասել, արդյո՞ք այդ խոսակցությունները մոտ են իրականությանը, թե ոչ, բայց, եթե նման բան լինի, ապա Յուրան թիմի խաղը կարող է կտրուկ փոխել, համենայնդեպս, հարձակման գծում: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը երբեք մեր առաջնությունում չի խաղացել: Նման փոփոխության դեպքում հետաքրքրությունը կավելանա ոչ միայն «Արարատ-Արմենայի», այլ առաջնության նկատմամբ:

Ներկայում բուռն քննարկումներ են գնում լեգեոներների թվի սահմանափակման վերաբերյալ: Այս մասին խոսելի պետք է նշել, որ մեդալը միշտ էլ երկու կողմ ունի, ու միանշանակ այս երևույթի ճիշտ պատասխանը տալ հնարավոր չէ: Ճիշտ կլինի ընտրել ոսկե միջինը: Այսինքն` և՛ խաղան հայ ֆուտբոլիստները, և՛ ունենանք լեգեոներներ:

Լրահոս
0