09:22 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
Վանես Մարտիրոսյան

Վանես Մարտիրոսյանը հեռանում է բռնցքամարտից

© AP Photo / Chris Carlson
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
53 0 0

Ամերիկայի ամենահաջողակ բռնցքամարտիկներից մեկը` Վանես Մարտիրոսյանը, հայտարարել է, որ ավարտում է բռնցքամարտիկի կարիերան։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ Վանես Մարտիրոսյանը լքում է մեծ բռնցքամարտը։ Նա այս մասին հայտնել է Twitter–ի իր էջում։

2018 թվականի մայիսին կայացած իր վերջին մարտում նա երկրորդ ռաունդում զիջել էր աշխարհի նախկին չեմպիոն Գենադի Գոլովկինին։

«Ես հեռանում եմ բռնցքամարտից։ Շնորհակալություն Դոն Քինգին։ Ես դեռ շատ բան կարող եմ տալ այս մարզաձևին։ Ես չեմ ջահելանում։ Հիմա Դոն Քինգի շնորհիվ մարզիչ եմ աշխատելու», – գրել է Մարտիրոսյանը։

​«Սարսափ» մականունով բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը ծնվել է Հայաստանում, բայց հանդես է եկել ԱՄՆ–ի դրոշով։ 32 տարեկան մարզիկը 41 մարտ է անցկացրել, որոնցից 36–ում հաղթել է (21–ը` նոկաուտով), չորսում` պարտվել, մեկ մարտ էլ ոչ–ոքի է ավարտել։

Ըստ թեմայի

Ինչով է տարբերվում սիրողական բռնցքամարտը պրոֆեսիոնալից. Sputnik–ի հյուրն է Նարեկ Աբգարյանը
Հայի ջախջախիչ հարվածը․ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը կրկնակի չեմպիոն է դարձել. լուսանկար
Ուկրաինացի բռնցքամարտիկը մահացու հարված է հասցրել Պորոշենկոյի թիկնապահին․ տեսանյութ

Գլխավոր թեմաներ