03:26 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Լև Յաշինը Ոսկե գնդակ է ստանում

Լեգենդար խորհրդային դարպասապահ Լև Յաշինի խաղի գաղտնիքներն է բացահայտում Սարգիս Հովիվյանը

© Sputnik / Владимир Радионов
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
110 0 0

Լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում պարզաբանում է, թե ինչ քայլերի էր դիմում հանրահայտ դարպասապահ Լև Յաշինը հարձակվողների գաղտնիքները իմանալու համար:

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Աշխարհում տաղանդավոր ու հանրաճանաչ շատ դարպասապահներ կան, բայց ռուս դարպասապահ Լև Յաշինը շարունակում է մնալ միակը, որն արժանացել է Ոսկե գնդակի: Խորհրդային Միության հավաքականի կազմում Յաշինը նվաճել է օլիմպիական խաղերի ու Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

Ժամանակին հայկական ֆուտբոլի հույս ու լույս համարվող Սարգիս Հովիվյանը Խորհրդային Միության հավաքականի կազմում մարզումների ընթացքում շատ բացահայտումներ է արել Լև Յաշինի խաղի վերաբերյալ։ Իր հետաքրքիր հիշողությունները ֆուտբոլիստը պատմել է Sputnik Արմենիայի եթերում։

«Յաշինը մարզվում էր անդադար և երբեք չէր բավարարվում ձեռք բերվածով: Մի անգամ մարզման ավարտից հետո ինձ ասաց` Սարգիս մնա ու հարվածի դարպասին: Մոտ 45 րոպե ես հարվածում էի ու նա հետ էր մղում գնդակը: Հետո, երբ հարցրի, թե ինչու՞ այդքան շատ մարզվեցինք, պատասխանեց, որ այդպես ինքն իմացավ, թե որ դիրքից ինչ հարված կարող եմ անել ես, ու արդեն պաշտոնական խաղերում դա կօգնի իրեն իմ հարվածներից հետո գնդակը հետ մղել»:

Ժամանակակից ֆուտբոլում հակառակորդ թիմի հարձակվողների խաղը ուսումնասիրում են ժամանակակից ծրագրերով` օգտագործելով վիճակագրությունն ու շատ այլ գործոններ: Իսկ Լև Յաշինը 20-րդ դարի լավագույն դարպասապահի տիտղոսն ապահովում էր հաճախելով և դիտելով այլոց խաղը։

«Նա հաճախում էր մրցակիցների խաղերին և ուշադիր հետևում, նախևառաջ հարձակվողների գործողություններին: Դիտում էր, թե ինչպիսի տեղաշարժեր են կատարում` որ դիրքից, ոք ոտքով ու ինչպես են հարվածում: Ու այդ ամենը չէր մոռանում, ապա հակախաղ էր մտածում ու կիրառում հանդիպումների ժամանակ»- ավելացնում է Սարգիս Հովիվյանը:

Երևանի «Սպարտակի» ու հետո էլ «Արարատի» գոլահար Սարգիս Հովիվյանը նշում է, որ շատ դժվար էր նրան գոլ խփել: Յաշինը իր բաց թողած յուրաքանչյուր գոլ յուրովի էր մեկնաբանում. «1969 թվականին Երևանում «Արարատը» հաղթեց «Դինամոյին» 3:2 հաշվով: Խաղից հետո մոտեցա Յաշինին ու ասացի. «Լև Իվանի, դու մեղք չունես, մի տանջվիր»: Իսկ նա ինձ պատասխանեց.«Ես հասկանում եմ, որ մեղք չունեմ, բայց ինչպես կմեկնաբանեն իմ բաց թողած գնդակները վերևում» (նկատի ունենալով մոսկովյան թիմի ու ԽՍՀՄ ներքին գործերի ղեկավարությանը, որին պատկանում էր «Դինամոն»)»:

Այսինքն` Լև Յաշինը մեծ պատասխանատվություն էր կրում բոլոր առումներով և նրա կերպարը ֆուտբոլում, մասնավորապես` խորհրդային ֆուտբոլում միշտ էլ քննարկման առարկա էր:

Ըստ թեմայի

Ֆուտբոլի նկատմամբ ունեցած սերն ինձ թավջութակահար դարձրեց. Հախնազարյանի խոստովանությունը
Մխիթարյանը` ֆուտբոլի, լեզուների իմացության և այլնի մասին. ֆուտբոլիստի օնլայն հարցազրույցը
Խինես Մելենդեսն ասել է, թե ինչ է անելու Հայաստանում ֆուտբոլի զարգացման համար

Գլխավոր թեմաներ