00:25 22 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Եվգենյա Մեդվեդևա

«Ես այս մրցաշրջանում մեծացա 10 տարով». Եվգենյա Մեդվեդևան Ռուսաստանի գավաթակիր է դարձել

© Sputnik / Нина Зотина
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
103 0 0

Գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոնն ու 2018թ–ի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը խոսել է 10 տարով մեծանալու և ընթացիկ մրցաշրջանում գրանցած անհաջողությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևան (հորական կողմից` Բաբասյան) հայտարարել է, որ շնորհակալ է ընթացիկ մրցաշրջանի անհաջողություններին և զգում է, թե ինչպես է մեծացել այդ ընթացքում։

Մեդվեդևան Ռուսաստանի Գավաթի եզրափակիչ փուլի երկու ծրագրերի արդյունքում հավաքել է 222,90 միավոր և հաղթել։ Երկրորդ տեղում Ելիզավետա Տուկտամիշևան է, իսկ երրորդում` Վիկտորյա Վասիլևան։ Այդ մրցաշարի արդյունքում կորոշվի Ռուսաստանի հավաքականի կազմը, որը կմասնակցի աշխարհի առաջնությանը։

Սակայն սխալներ էլ են եղել. Մեդվեդևան ընկել է եռակի ռիտբերգեր կատարելիս։

«Սխալվելուս պատճառը դրա վրա ոչ բավարար աշխատելն էր, բայց գլխավորն այն է, որ ես անհաջողությունից հետո չնեղվեցի, ինչպես Ֆրանսիայում։ Շարունակեցի սահել, ինչի համար ուրախ եմ։ Կեցցե հանդիսատեսը, մենք միասին սահեցինք», – ասել է Մեդվեդևան լրագրողներին։

Նրա խոսքով` սա սպորտ է, «պետք է պայքարել, բայց պայքարել հաճույքով»։

«Տարօրինակ է, բայց ես շնորհակալ եմ այս մրցաշրջանում ունեցած բոլոր անհաջողությունների համար։ Ես մի տասը տարով մեծացել եմ», – ասել է Մեդվեդևան։

Նշենք, որ Սարանսկում կայացած Ռուսաստանի առաջնությունում Մեդվեդևան զբաղեցրել էր 7–րդ տեղը։

Ըստ թեմայի

Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանն անակնկալ է մատուցել նոր մարզչին. լուսանկար
«Կրակոտ էր»․ Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը ցույց է տվել այն, ինչից աշխարհում միայն ինքն ունի
Եվգենյա Մեդվեդևան ցույց է տվել` ինչպես է առավոտն անցկացնում Տորոնտոյում
Մրցաշար Կանադայում. ինչպե՞ս ելույթ ունեցավ Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը
Եվգենյա Մեդվեդևայի վատագույն ելույթը․ նա տապալվեց Կանադայում․ տեսանյութ
թեգերը:
Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյան, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ