16:17 21 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Sputnik Արմենիային Արթուր Ալեքսանյանի բացառիկ հարցազրույցը

Սպիտակ արջը բարձրացավ էկրան. չեմպիոնի մայրը՝ մանկության, իսկ Արթուրը՝ նոր ծրագրերի մասին

© Sputnik / Petros Lagesyan
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
104750

Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում, փակ դիտումով, ցուցադրվեց ըմբիշ, օլիմպիական չեմպիոնի մասին պատմող «Արթուրը» ֆլիմը:

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Ֆիլմում, որը Գյումրիում այսօր՝ փետրվարի 27-ին դիտեց հանդիսատեսի նեղ խումբ, ներկայացվում է Արթուր Ալեքսանյանի անցած ճանապարհը, կարիերայի կարևոր դրվագները՝ իր, մարզիչների, մրցակիցների մեկնաբանությամբ, նրա միջազգային հեղինակությունն ու համբավը ըմբշամարտի աշխարհում:

Մրցումների ու հավաքների ժամանակ Արթուրի հետ  ու միշտ Արթուրի կողքին է անձնական մարզիչը՝ Գևորգ Ալեքսանյանը, որը նշում է՝ առաջին էմոցիաները ընդունում է որպես մարզիչ  և ապա նոր որպես ծնող: Եթե հայրը որդու կողքին է այդ պահերին, մայրը՝  Շողիկ Ալեքսանյանը, Sputnik Արմենիայի հետ ունեցած բացառիկ հարցազրույցի ժամանակ նշեց ՝ ոչ մի խաղ չի դիտում: «Միանշանակ, ոչ մի մրցույթ չեմ դիտում. չեմ կարող»: Ընդհանուր  առմամբ, Արթուրը մանուկ հասակում շատ հանգիստ է  եղել: «Արթուրը շատ հանգիստ էր, համեստ ու համբերատար ու շատ կապված իմ հետ: Երբ առաջին անգամ մանկապարտեզ տարա Արթուրին ու վերադարձա  վերցնելու, տեսա, որ շատ հանգստ ու խելոք մնացել էր՝  առանց մի ձայն հանելու: Հանգիստ ու համբերատար է նաև հիմա՝ գրեթե չի փոխվել»,-անկեղծանում է մայրը:

Արթուր  Ալեքսանյանը  վաղուց արդեն ոչ միայն  չեմպիոն է, այլ այն մարզիկներից, որոնց նմանվել ցանկանում է մի ամբողջ  սերունդ: Սակայն, մարզչական կարիերայի մասին խոսել Արթուրն ու նրա անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը վաղ են համարում. պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին՝ Արթուրը շեշտեց, որ դեռ շատ անելիք ունի որպես մարզիկ. «Վատ մարզավիճակում չեմ, հավանաբար առաջիկա Եվրոպայի առաջնությունը բաց կթողնեմ. դեռ վերջնական որոշված չէ՝ մարզիչների հետ քննարկելու ենք այդ հարցը, իսկ առաջիկայում նոր հավաքներ ունենք, միջազգային նոր մրցաշարեր և սեպտեմբերին՝ Աշխարհի առաջնություն, որը նաև օլիմպիական վարկանիշային առաջնություն է: Կփորձեմ անպայման վարկանիշ ձեռք բերել՝  օլիմպիական խաղերի համար,-նշեց Արթուրը և հավելեց,-որպես մարզիչ դեռ վաղ է խոսել, իմ առջև որպես մարզիկ դեռ նպատակներ ունեմ: Միշտ փորձել եմ մեր ըմբիշներին օգնել, բայց մարզչի մասով դեռ շուտ է խոսել»:

Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում 2018թ. կայացած աշխարհի առաջնության ժամանակ, մրցաշարին նախորդած ուսումնամարզական հավաքի ընթացքում՝ Երևանում, ինչպես նաև մարզիկի հարազատ մարզադպրոցում՝ Գյումրիում: Բացի Արթուր Ալեքսանյանի անցած ճանապարհը  ներկայացնելուց, ներկայացվում է նաև Հայաստանի ըմբշամարտի հավաքականի նախապատրաստությունն ու մասնակցությունը մեծ մրցաշարին, թիմի մարզական առօրյան, աշխարհի առաջնության ներկուլիսային մթնոլորտը, որ սովորաբար դուրս է մնում էկրաններից:

Артур Алексанян и Давид Саркисян
© Sputnik / Petros Lagesyan
Արթուր Ալեքսանյանը և Դավիթ Սարգսյանը

Ֆիլմում Արթուրին մանուկ հասակում մարմնավորել է 5 տարեկան Դավիթ Սարգսյանը: Բարեկամական ոչ մի կապ չունեցող տղան ոչ միայն արտաքնապես է չեմպիոնին նման, այլ նաև բնավորությամբ՝ վարդաքարցի փոքրիկն արդեն հասցրել է իր ռեկորդներով գրանցվել «Գինեսի» գրքում:

Ֆիլմի դիտման ավարտին Արթուր Ալեքսանյանը շնորհակալություն հայտնելով ֆիլմի ստեղծագործական խմբին և այն բոլոր մարզիչներին ու մարդկանց, որոնք միշտ իր կողքին են եղել, խոստացավ՝ ֆիլմը շարունակություն կունենա. «Ես վստահ եմ, որ հաջորդ տարի՝  օլիմպիական խաղերից հետո  այս ֆիլմը կունենա շարունակություն»:

Հավելենք, որ  հետաքրքիր զուգադիպությամբ, ֆիլմի ցուցադրությունը տեղի ունեցավ փետրվարի 27-ին, որը նշվում է որպես Բևեռային արջի միջազգային օր՝ Արթուր  Ալեքսանյանը վաղուց արդեն մարզական աշխարհում ընդունվում է որպես Սպիտակ արջ:

Ֆիլմի նկարահանումն ու այսօրվա ցուցադրությունը կազմակերպել էր Vnews.am-ը:

Ըստ թեմայի

ՅՈՒՆԵՍԿՕ–ն կհամալրվի հայկական ժառանգությամբ. ինչ պետք է իմանալ ներկայացված արժեքների մասին
Հայաստանում 14 տարեկան աղջիկ է կորել. լուսանկար
«Չեն ներվելու». «դուքյանչիների» պատճառած վնասի մեծ մասը վերականգնվել է. դատախազ
Կիբեռվրեժ. ինչպե՞ս նախկին գործատուից վրեժ լուծել և ջրից չոր դուրս գալ
թեգերը:
Գյումրի, սպորտ

Գլխավոր թեմաներ