00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ շախմատիստներն ագրեսիվ են խաղում. ԱՄՆ կանանց հավաքականի հայ մարզիչը`2 թիմի խաղի մասին

© Sputnik / Владислав ВодневТренер женской сборной США по шахматам Меликсет Хачиян
Тренер женской сборной США по шахматам Меликсет Хачиян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը մարզում էր հայտնի շախմատիստներին, նա ամենատարբեր հավաքականների մարզիչների մի ամբողջ սերունդ է մեծացրել։

ԱՄՆ–ի կանանց շախմատի հավաքականի մարզիչ Մելիքսեթ Զավենի Խաչիյանը Sputnik Ղազախստանի հետ հարցազրույցում պատմել է իր կարիերայի, ուժեղ կողմերի և Հայաստանի մասին։

– Ինչպե՞ս անցան խաղերը։

– Մենք պարտվեցինք Հնդկաստանին 4:0 հաշվով։ Հենց սկզբից ամեն ինչ սխալ գնաց։ Նման բաներ, ցավոք, լինում են։ Երբեմն, մրցումների ժամանակ, երբ անհաջող ընթացք է ունենում մարզիկներից մեկը, մյուսները փորձում են քիչ թե շատ ռիսկային խաղ ցուցադրել։ Այդ ամենը հետո կուտակվում է։ Ավարտելու ենք Եգիպտոսի հետ խաղով։ Ամեն դեպքում, գոհ եմ մեր ելույթից, քանի որ մեր թիմն այստեղ էր եկել ոչ առաջնային կազմով, այնպես որ ամեն ինչ լավ է։

– Ո՞ր թիմին եք առաջնության ֆավորիտ համարում, և ի՞նչ շանսեր ունեն հայերն ու ամերիկացիները։ Ի՞նչ զգացողություն ունեիք, երբ խաղում էին ԱՄՆ–ի և Հայաստանի հավաքականները։

© Sputnik / Владислав ВодневՄելիքսեթ Խաչիյան
Հայ շախմատիստներն ագրեսիվ են խաղում. ԱՄՆ կանանց հավաքականի հայ մարզիչը`2 թիմի խաղի մասին - Sputnik Արմենիա
Մելիքսեթ Խաչիյան

– Չինաստանը ամենաուժեղ մրցակիցներից է։ Սակայն այստեղ շատ են ուժեղ թիմերը։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան, և՛ Չինաստանը։ Նաև` Հնդկաստանը, ինչպես պարզվեց։ Առաջին տուրում մենք ոչ–ոքի խաղացինք Ուկրաինայի հետ, պետք է հաղթեինք։ Ռուսաստանի հետ, կարծես թե, հավասար խաղ էինք ցուցադրում, բայց պարտվեցինք։ Վրաստանն ուժեղ թիմ է։ Հայաստանին հաղթեցինք։

Հայաստանից մեկնել եմ 2001 թվականին, 18 տարի է անցել։ Ամերիկայում ավելի երկար եմ ապրել, քան Հայաստանում։ Մենք յուրաքանչյուր խաղը խաղում ենք հաղթելու համար։ Այստեղ ենք բերել փոքրիկ աղջիկների, որպեսզի նրանք փորձ ձեռք բերեն։ Այստեղ ենք պայքարելու համար։

Шахматы - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

– Քաջատեղյակ եք Հայաստանում շախմատի դպրոցից և գիտեք հայ շախմատիստներից շատերի որակները։ Արդյո՞ք սա նշանակում է, որ հայ քառյակի դեմ ավելի հեշտ էր խաղալ։

– Ամեն ինչ փոխվել է, այնքան ժամանակ է անցել։ Այնտեղ այնքան սերունդներ, մարզիչներ են փոխվել։ Սկզբունքորեն ծանոթ եմ հայերի խաղի ոճին։ Նրանք մեզ են ուսումնասիրում, մենք` նրանց։ Հայաստանի և ԱՄՆ–ի հավաքականների ոճերը նման են։ Երկուսն էլ ագրեսիվ են խաղում։ Հայերի մոտ, գուցե, դա ռիսկի հետ է կապված, իսկ մենք պարզապես կորցնելու ոչինչ չունենք։ 10 թիմերից այս մրցաշարում մենք համարով 9-րդն ենք։ Այսինքն` այն ամենը, ինչ 9-րդ տեղից բարձր է, արդեն լավ է։

– Հայաստանի հետ կապ պահո՞ւմ եք։ Հայաստանի շախմատիստների հետ շփվո՞ւմ եք։

– Հայաստանում վերջին անգամ եղել եմ այն ժամանակ, երբ մեկնել եմ այնտեղից։ Չէր ստացվում գնալ հայրենիք, բայց միևնույն ժամանակ մշտապես կապ եմ պահում։ Այնտեղ են ընկերներս, բարեկամներս։ Հայաստանի հետ կապված ծանր հիշողություններ ունեմ։ Չէ՞ որ, երբ մեկնում էի, 2000-ականների սկիզբն էր։ Կարծում եմ, որ այն ժամանակ կոռուպցիան շատ ուժեղ էր, աշխատանք որպես այդպիսին չկար։ Դա էր իմ հեռանալու հիմնական պատճառը։ Աշխատանք չունենալը։ Այն հույսերը, որոնք ունեի, չիրականացան։ Չգիտեմ, այդպես է ստացվել։ Երբ մեկնեցի, առաջին տարիներին հայրենիք գնալու ժամանակ չկար, վերջին տարիներին անընդհատ ուզում եմ այցելել, բայց չի ստացվում։ Պետք է մի օր որոշել, հավաքվել ու գնալ։

© Sputnik / Владислав ВодневՄելիքսեթ Խաչիյան
Հայ շախմատիստներն ագրեսիվ են խաղում. ԱՄՆ կանանց հավաքականի հայ մարզիչը`2 թիմի խաղի մասին - Sputnik Արմենիա
Մելիքսեթ Խաչիյան

Մեր առաջին տախտակի մոտ խաղում է Տաթև Աբրահամյանը (ամերիկացի շախմատիստ, գրոսմայստեր կանանց շարքում – խմբ.)։ Նա առաջին կազմից է։ Ուժեղ խաղացող է, սակայն նրան էլ դժվար է առաջին տախտակին խաղալ։ Սակայն մենք ցանկացել ենք, որ նա խաղա և հսկայական փորձ ձեռք բերի։ Ես ու Տաթևը ժամային գոտու հետ կապված խնդիրներ ունենք։ Մենք արևմտյան ափից ենք, 14 ժամ տարբերություն կա, ծանր է։

Дом Шахмат имени Тиграна Петросяна в Ереване - Sputnik Արմենիա
Երևանի շախմատի տունը կմնա Տիգրան Պետրոսյանի անունով

– Ինչպե՞ս եք գնահատում Ղազախստանի հավաքականի խաղաոճը։

– Տաղանդավոր աղջիկներ ունեք։ Պարզ է` Ժանսայա Աբդուլամիկը։ Շատ տաղանդավոր է։ Ինձ շատ դուր եկավ Ասաուբաև Բիբիսարան։ Դինարա Սադուակասովային շատ լավ եմ ճանաչում։ Դուք լավ թիմ ունեք, հավասար, ուժեղ։ Ձեր բախտը պարզապես չի բերում։

– Վերջերս Ղազախստանի կանանց հավաքականի մարզիչը դարձավ Արման Փաշիկյանը։ Ճանաչում ե՞ք նրան։

– Իմ նախկին աշակերտն է։ Վաղուց պրոֆեսիոնալ առումով չեմ շփվել նրա հետ։ Գիտեմ, որ նա շատ ուժեղ շախմատիստ է, ուժեղ գրոսմայստեր, աշխատել է Լևոն Արոնյանի հետ և երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ Նա վերջերս միացավ ձեզ և թիմի հետ երկար ժամանակ չի ունեցել աշխատելու։ Երբ մարդուն մրցումներից մեկ ամիս առաջ ես վերցնում, նա ոչինչով օգնել չի կարող ։ Եթե մեկ, մեկուկես տարի աշխատանք տարվեր, այդ դեպքում հնարավոր էր հասկանալ` ինչն ինչպես անել։ Թիմը նրան չգիտի և չի վստահում, ես այդպես եմ հասկանում։

© Sputnik / Владислав ВодневԱրման Փաշիկյան
Հայ շախմատիստներն ագրեսիվ են խաղում. ԱՄՆ կանանց հավաքականի հայ մարզիչը`2 թիմի խաղի մասին - Sputnik Արմենիա
Արման Փաշիկյան

Աստանայում շախմատի աշխարհի թիմային առաջնությունն ավարտվեց մարտի 14-ին։ Առաջնության ոսկին մեկ օր շուտ նվաճեց Չինաստանի կանանց հավաքականը։ Նրանք 18 միավոր վաստակեցին, Ռուսաստանը երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց` 14 միավորով։ Բրոնզին արժանացավ Վրաստանի թիմը (12 միավոր), որը լրացուցիչ ցուցանիշներով գերազանցեց Ուկրաինայի (12) հավաքականին։ Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 8–րդ հորիզոնականը։

Լրահոս
0