ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Հայաստանը Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը կներկայանա 8 շախմատիստով։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մրցաշարին կմասնակցեն գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը և միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը:
Եվրոպայի տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը:
Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը մեկնարկում է այսօր` մարտի 18-ին, Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում։
Մրցաշարի 357 մասնակիցներից 142–ը գրոսմայստերի տիտղոս ունեն:
Այսօր տեղի կունենա մրցաշարի առաջին տուրը (մեկնարկը` Երևանի ժամով 18.15-ին):