05:06 23 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.98
  • GBP626.09
  • EUR542.18
  • RUB7.56
Ֆուտբոլ

Մենք Հայաստան ենք եկել տիտղոսներ նվաճելու, ոչ թե ժամանակ անցկացնելու համար. Պիսկովեց

© Sputnik / Asatur Yesayants
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
77 0 0

Անատոլի Պիսկովեցը, առաջին խմբի թիմ գլխավորելով, գավաթ նվաճելու փորձ ունի: Վրաստանում «Գագրա» թիմի հետ մեկտեղ նա դարձել է Վրաստանի գավաթակիր: Հիմա նա կփորձի նույնն անել Հայաստանում։

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Ուկրաինացի ճանաչված մարզիչ Անատոլի Պիոսկովեցն իր թիմին բարձրագույն խմբում հանդես գալու արտոնագիր չտրամադրելուց հետո չի հուսահատվել ու պատրաստվում է «Լոկոմոտիվի» հետ հասնել հաջողությունների։

Երևանի «Լոկոմոտիվը» Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջնությունում առաջատարներից մեկն է, ակումբի առաջիկա պլանների մեջ էր մտնում հաջորդ մրցաշրջանում բարձրագույն խմբի պայքարին մասնակցելը: Բայց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտոնագրման բաժինը թիմին զրկել է այդ հնարավորությունից, քանի որ «Լոկոմոտիվը» չունի մարզաբազա, սեփական մարզադաշտ ու, ամենակարևորը, մանկապատանեկան առաջնություններում երեք թիմեր:

Պիսկովեցը, որը «Լոկոմոտիվը» գլխավորեց թիմին բարձրագույն խմբի ուղեգիր ապահովելու համար, մի փոքր հիասթափություն է ապրել ՀՖՖ–ի որոշումից հետո։

«Ես Հայաստան եմ եկել ու «Լոկոմոտիվը» գլխավորել եմ կոնկրետ նպատակի համար: Ֆեդերացիայի որոշումը մեզ, կարելի է ասել, հետ է գցում: Մենք թիմ ենք հրավիրել բազմաթիվ լեգեոներների, որոնց համար էլ շատ կարևոր էր խաղալ բարձրագույն խմբում»,– Sputnik Արմենիային ասաց նա:

Երևանի «Լոկոմոտիվի» նախագահ Հրաչ Քանանյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում համաձայնեց, որ ակումբը, իրոք, չունի սեփական մարզաբազա և մարզադաշտ, բայց, նրա խոսքով, նույն կարգավիճակում են բարձրագույն խմբի մասնակից թիմերից մի քանիսը։

«Արտոնագրման մերժման հիմնական կետը մանկապատանեկան թիմեր չունենալն էր, բայց համոզված եմ, որ դրա համար ժամանակ է հարկավոր, ու եթե մեզ պայմանականորեն թույլատրեին այն պայմանով, որ հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ մենք կունենանք այդ թիմերը, ամեն ինչ նորմալ կլիներ» - ասաց «Լոկոմոտիվի» նախագահը:

«Լոկոմոտիվ» ակումբը բողոքարկել է ՀՖՖ որոշումը, բայց այդ բողոքն էլ է մերժվել, հետևաբար թիմը հաջորդ մրցաշրջանում էլ է հանդես գալու առաջին խմբի մրցաշարում:

Անկախ ամեն ինչից` ակումբի նախագահ Հրաչ Քանանյանը վստահեցնում է, որ իրենք «նեղացածի» կարգավիճակում չեն։

«Մենք շարունակելու ենք ամրապնդել մեր ակումբի ենթակառուցվածքները: Ափսոս, որովհետև բարձրագույն խմբում հանդես գալու դեպքում ակումբի գործունեության մեջ մեծ ներդրումներ կլինեին: Հիմա ստիպված ենք լինելու ևս մեկ մրցաշրջան սպասել»,– ասաց նա:

Հանդես գալով առաջին խմբում` «Լոկոմոտիվը» կարող է պայքարել Հայաստանում տիտղոս նվաճելու համար: Թիմը հաջորդ մրցաշրջանում կարող է մասնակցել Հայաստանի գավաթի խաղարկությանը ու փորձել դուրս գալ Եվրոպա` դառնալով գավաթակիր։

Անատոլի Պիսկովեցը, առաջին խմբի թիմ գլխավորելով, գավաթ նվաճելու փորձ ունի: Վրաստանում «Գագրա» թիմի հետ մեկտեղ նա դարձել է Վրաստանի գավաթակիր: Հիմա նա կփորձի նույնն անել Հայաստանում։ «Մենք Հայաստան ենք եկել տիտղոսներ նվաճելու, ոչ թե ժամանակ անցկացնելու համար»,– ասում է նա։

թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ