08:50 26 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.57
  • GBP620.02
  • EUR536.23
  • RUB7.42
Անդրանիկ Կարապետյան

Անդրանիկ Կարապետյանը ավելորդ քաշի պատճառով զրկվեց Եվրոպայի առաջնության մասնակցությունից

© Photo: official site of the NOC of Armenia
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
139 0 0

Հայաստանի հավաքականը շատ թանկարժեք միավորներ կորցրեց:

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր 81 կգ քաշայինների մրցաշարի հաղթողի ռեալ հավակնորդ Անդրանիկ Կարապետյանը մրցահարթակ դուրս չեկավ: Պարզվեց, որ հայ ծանրորդը 150 գրամ ավելորդ քաշ ունի, և նրան չեն թույլատրել մասնակցել մրցմանը:

81 կգ քաշային կարգում նախապես հայտավորված էին Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ Ռաֆիկ Հարությունյանն ու Անդրանիկ Կարապետյանը: Ընդ որում՝ ըստ նախնական պարտվերի Հարությունյանի երկամարտի արդյունքը երրորդն էր, իսկ Կարապետյանինը առաջինը: Բնական է, որ Անդրանիկ Կարապետյանը իր թիմակցից անհամեմատ ավելի փորձառու է ու իր արդյունքներով այս քաշային կարգում, ոչ միայն Եվրոպայում, այլ աշխարհում առաջատարների շարքում է:

Այս ամենը ավելի ցավ է պատճառում, երբ հսկանում ես թե ինչու հայ ծանրորդը զրկվեց մեդալից: Հասկանալի է, որ հիմա դժվար է գուշակել, թե ինչպիսի արդյունք կգրանցվեր Կարապետյանի ելույթներից հետո, բայց այն որ նա մեդալ կունենար ոչ ոք չի էլ կասածում: Մնում է ասել արդեն ընդունված բառերը՝ սպորտ է ու ամեն ինչ պատահում է:

Ըստ մեզ հասած տեղեկությունների մրցումների մեկնելուց առաջ մարզիչները կշռի ոչ մի խնդիր չեն տեսել, բայց հենց մարզադահլիճում ավելորդ 150 գրամ է արձանագրվել ու Անդրանիկ Կարապետյանը չի հասցրել ազատվել այդ «ծանր» բեռից:

Ինչ վերաբերում է 18 ամյա Ռաֆիկ Հարությունյանին, ապա մեր ծանրորդը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 150 կիլոգրամանոց ծանրաձողը, ինչը 11-րդ արդյունքն էր: Հրում վարժությունում հայ ծանրորդը ցույց տվեց 195կգ արդյունք. սա Եվրոպայի պատանիների  ռեկորդ է: Հրում վարժությունում մեր ծանրորդը ցույց տվեց չորրորդ արդյունքը, իսկ երկամարտում 345կգ արդյունքով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային մրցաշար է 2020թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերի համար: Պարզ է, որ բոլոր թիմերն էլ ձգտելու են վաստակել առավելագույն միավորներ: Այդ առումով Հայաստանի հավաքականը շատ թանկարժեք միավորներ կորցրեց:

Ըստ թեմայի

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը կիպրոսցիներին հաղթանակի հնարավորություն չտվեց
Անդրեյ Տալալաևը կգլխավորի ռուսական «Խիմկին»
Արսեն Հարությունյանը եզրափակիչում է. նա երաշխավորված մեդալ ունի Եվրոպայի առաջնությունում
Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ
թեգերը:
սպորտ

Գլխավոր թեմաներ