10:00 19 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.78
  • GBP598.37
  • EUR534.35
  • RUB7.43
Ծանրամարտ

Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն

© Sputnik / Asatur Yesayants
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
184 0 0

Հայ ծանրորդն իր հաղթանակը նվիրեց Յուրի Վարդանյանին։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Բաթումում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 13-ին, ծանրորդ Սամվել Գասպարյանը արծաթե մեդալի արժանացավ և նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը։

Երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 377 կգ (168+209) արդյունք: Պոկում վարժությունում նա հաջող կատարեց միայն երրորդ մոտեցումը և ցուցադրեց 5-րդ արդյունքը, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ:

«Չցուցադրեցի առավելագույն հնարավորություններս: Երևի մի քիչ խանգարեց լարվածությունը: Պատրաստ էի 5-ական կգ ավելի բարձրացնել մարզումներին ցուցադրածս արդյունքներից: Իմ կարծիքով, լարվածությունը խանգարեց: Կաշխատեմ իմ սխալների վրա։ Կձգտեմ ապագայում այս արդյունքը փոխել ոսկե մեդալով»,– ելույթից հետո ասել է Գասպարյանը:

Ծանրամարտիկը խոստացել է աշխատել լարվածությունը հաղթահարելու ուղղությամբ, որպեսզի աշխարհի առաջնությունում ոչինչ չխանգարի նրան։

Գասպարյանը հաղթանակը նվիրել է Յուրի Վարդանյանի վառ հիշատակին։

Գլխավոր թեմաներ