05:08 24 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.56
  • GBP626.56
  • EUR542.00
  • RUB7.56
Արսեն Ջուլֆալակյան

Արսեն Ջուլֆալակյանը Եվրոպայի առաջնությունից կվերադառնա բրոնզե մեդալով

Armenpress
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
60 0 0

Ըմբիշ–պատգամավորը սկզբում հաղթեց ադրբեջանցուն, հետո մոլդովացուն։ Իսկ մոլդովացու հետ պայքարը թարմացրեց Ջուլֆալակյանի մեդալների հավաքածուն։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը բրոնզե մեդալի համար պայքարում 3:1 հաշվով հաղթեց բուլղարացի Դանիել Տիխոմիրով Ալեքսանդրովին:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտում սա հայ ըմբիշների առաջին նվաճումն է այս առաջնությունում: Ընդ որում` մրցաշարի ընթացքում Արսեն Ջուլֆալակյանին շատ բարդ մրցակիցներ բաժին հասան: Պարտվելով 1/8 եզրափակիչում` հայ ըմբիշը այնուհետև սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու իրավունք ստացավ:

Լարված ու ծանր պայքարում Արսենն այս փուլում երկու անընդմեջ հաղթանակ տոնեց: Նախ ադրբեջանցի Էլվին Մուրսալիևի, ապա մոլդովացի Դանիել Կատարագայի նկատմամբ: Եվ վերջապես հերթական հաղթանակը արդեն երրորդ տեղի համար պայքարում թարմացրեց Ջուլֆալակյանի մեդալների հավաքածուն: Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը ապացուցեց, որ դեռևս կարող է ուրախացնել հայ երկրպագուներին:

Բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն ուներ նաև Սլավիկ Գալստյանը, բայց հայ ըմբիշը երրորդ տեղի համար պայքարում պարտվեց ադրբեջանցի Թալեհ Մամադովին:

Ըստ թեմայի

Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը երեք մեդալ բերեցին Հայաստանի հավաքականին

Գլխավոր թեմաներ