08:32 20 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP617.88
  • EUR527.92
  • RUB7.49
Արման Ծառուկյան

«Ես ոչնչից չեմ վախենում». Ծառուկյանը` Մախաչևի հետ մարտի մասին

© vk/ Арман Царукян
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
22020

Ծառուկյանը հույս ունի, որ իրեն կսատարի ինչպես ռուս, այնպես էլ հայ հանդիսատեսը։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Խառը մարտարվեստի հայազգի մարզիկ Արման Ծառուկյանը կարծում է, որ Իսլամ Մախաչևի հետ մարտը կարևոր է UFC–ում սեփական անձը ներկայացնելու համար։ Այս մասին նա ասել է «360» ալիքին։

Մախաչևի և Ծառուկյանի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում կայանալիք UFC մրցաշարի սպասված մենամարտերից է։ 22-ամյա Ծառուկյանի համար այն դեբյուտային կլինի գլխավոր պրոմոուշենում։

«Ամենանյարդայնացնողն ու գլխավորը հիմա քաշային մրցավազքն է, իսկ սպորտային «մանթրաշ» ցանկացած ատլետի մոտ կա։ Սակայն չկա նման բան, որ ես ինչ–որ բանից վախենամ։ Ես պատրաստ եմ, ֆիզիկապես ամեն ինչ լավ է։ Իհարկե, պատրաստվելու համար ժամանակը քիչ էր, բայց սա իմ շանսն է UFC–ում ներկայանալու համար», – ասել է Ծառուկյանը։

Մարզիկն իր կարիերայի ընթացքում 13 հաղթանակ է գրանցել, 1 պարտություն։ Նրա հակառակորդը 16 հաղթանակ և 1 պարտություն ունի, բայց նաև մեծ փորձ UFC–ում։ Ծառուկյանն ընդգծել է, որ մրցակցի կարգավիճակն իր համար նշանակություն չունի։

«Ում տվել են, նրա հետ էլ կմրցեմ։ Իսլամը (Մախաչև) ճանաչված է, վաղուց է մրցում, նրան շատերն են ճանաչում։ Դրա համար էլ հիմնական ուշադրությունը մեզ է ուղղված։ Կարծում եմ` մեր երկրպագուները 50:50 կլինեն, չէ՞ որ ես նույնպես ռուսաստանցի մարզիկ եմ, բայց Հայաստանն եմ ներկայացնում։ Ինձ է երկրպագելու ինչպես ռուս, այնպես էլ հայ հանդիսատեսը։ Հուսով եմ, նույնիսկ մի փոքր շատ երկրպագուներ կլինեն իմ կողմից», – նշել է Ծառուկյանը։

UFC–ի հետ պայմանագրի համաձայն` Ծառուկյանը 4 մենամարտ պետք է ունենա։ Նա մտադիր է բոլորն էլ անցկացնել 2019 թվականի ընթացքում։

«Անկախ Իսլամի հետ մենամարտի արդյունքից, պատրաստվում եմ գնալ վերականգնողական հավաքի Թաիլանդում։ Այնուհետև ևս մեկ հավաք, և մենեջերը պետք է հաջորդ մենամարտը տա, որին ես կպատրաստվեմ։ Նախատեսում եմ բոլոր 4-ն էլ այս տարի անցկացնել», – ասել է Ծառուկյանը։

Մարզիկների մենամարտը տեղի կունենա ապրիլի 20-ին Սանկտ Պետերբուրգում։

Ըստ թեմայի

Գոռ Երիցյանը նոկաուտի ենթարկեց ֆիլիպինցի մրցակցին
Ինչպես է Միհրան Հարությունյանը հաղթանակը նվիրում Ազնավուրին. տեսանյութ
Նոկաուտ` 37 վայրկյանում․ Էդմեն Շահբազյանը ջախջախիչ հարված է հասցրել մրցակցին․ տեսանյութ

Գլխավոր թեմաներ