14:11 23 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
«Բանանց»

Սկանդալ հայկական ֆուտբոլում. «Բանանցը» հրաժարվեց խաղալ «Լոռիի» հետ

© Photo: FC Banants official site
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
339 0 0

Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի կանոնակարգով, եթե թիմն անհարգելի պատճառով երկու խաղի չի մասնակցում, ապա զրկվում է բարձրագույն խմբի և գավաթի խաղարկության մասնակցությունից:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի— Sputnik, Խաչիկ Չախոյան. Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը «Լոռիի» ու «Բանանցի» միջև չկայացավ, չնայած որ «Բանանցը» ժամանել էր Վանաձոր:

Sputnik Արմենիայի տեղեկություններով`երևանյան ակումբի սեփականատիրոջը դուր չի եկել մրցավարը. Ջևան Չելոյանցը թույլ չի տվել թիմին խաղալ` մրցավար Գևորգ Եղոյանին ոչ կոմպետենտ համարելով:

Նման միջադեպեր ֆուտբոլում եզակի են լինում, որ մրցավարի պատճառով խաղը չկայանա: Ավելի ճիշտ, ոչ թե մրցավարի պատճառով, այլ մրցող կողմերից մեկի անհասկանալի որոշման: Վանաձորում և, ընդհանրապես, Հայաստանում գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ այս հանդիպմանը շատերն էին սպասում:

Առաջին խաղում ոչ-ոքի` 0:0 արդյունքից հետո կողմերը եզրափակիչ դուրս գալու հավասար հնարավորություններ ունեին: Բայց անհասկանալի պատճառներով «Բանանցի» բաժնետեր Ջևան Չելոյանցը խաղի մեկնարկից առաջ արգելել է թիմին դաշտ դուրս գալ` պատճառաբանելով, որ հանդիպման մրցավար Գևորգ Եղոյանի սպասարկած խաղերին թիմը չի մասնակցելու:

Միթե՞ սա ֆուտբոլային պահվածք է կամ որոշում: Եվ ի՞նչ է նշանակում` այս մրցավարին չենք ուզում ու նրա խաղերին խաղադաշտ դուրս չենք գալու: Բացատրելը դժվար է: Գուցե Գևորգ Եղոյանը «Բանանցի» նախորդ խաղերից մեկում սխալվել է կամ վրիպում թույլ տվել: Բայց դրա համար կա ֆուտբոլի ֆեդերացիա և ֆեդերացիայի համապատասխան բաժին:

Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի կանոնակարգով, եթե թիմն անհարգելի պատճառով երկու խաղի չի մասնակցում, ապա զրկվում է բարձրագույն խմբի և գավաթի խաղարկության մասնակցությունից: Հետևելով լոգիկային, որ Գևորգ Եղոյանը նշանակված է եղել գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղի մրցավար, ուրեմն նա կարող է նշանակվել նաև «Բանանցի» մասնակցությամբ բարձրագույն խմբի առաջնության հաջորդ խաղի մրցավար:

Ու հավատալով Չելոյանցի խոսքերին` «Բանանցը» այդ խաղին էլ չի մասնակցի, հետևաբար կհեռացվի առաջնության մասնակցությունից: Բայց չէ որ «Բանանցը» չեմպիոնական մրցավազքի մասնակից էր, և չի բացառվում, որ կարող էր խաղալ և գավաթի խաղարկության եզրափակիչում: Այս դեպքում տեխնիկական պարտություն կգրանցվի թիմի հաշվին, իսկ «Լոռին» արդեն կարող է մտածել եզրափակչի մասին:

Ըստ թեմայի

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից մի քանիսը բանակ չեն զորակոչվի
Հայաստանի հավաքականի մարզիչը կշարունակի զբաղեցնել իր պաշտոնը
Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը լուրջ վնասվածք է ստացել
թեգերը:
ֆուտբոլ, ՀՖՖ, Հայաստան

Գլխավոր թեմաներ