08:27 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.02
  • GBP598.37
  • EUR536.78
  • RUB6.92
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
77 0 0

Հայ ըմբիշները նվաճել են 1 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալներ:

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Պատանի ազատ ոճային ըմբիշներն ապրիլի 27-28-ին Ստամբուլում ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան միջազգային մրցաշարում 6 մեդալ են նվաճել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

«Հայ ըմբիշները նվաճել են 1 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Առաջին տեղը գրավել ու ոսկե մեդալ է նվաճել Լյովա Գևորգյանը։ Երկրորդ տեղն են գրավել երկու հայ մարզիկներ` Հարություն Հովհաննիսյանն ու Հայկ Աբրահամյանը` արժանանալով արծաթե մեդալի։ 3–րդ տեղը գրավել են ու բրոնզե մեդալի արժանացել 3 մարզիկներ` Տիգրան Ղազարյանը, Մենուա Յարիբեկյանը և Սերգեյ Սարգսյանը»,–հայտնեցին ըմբշամարտի ֆեդերացիայից։

Թիմային հաշվարկով մեր ընտրանին զբաղեցրել է երրորդ տեղը։ Առաջին տեղը զբաղեցրել է Ուկրաինան, իսկ երկրորդը` Թուրքիան։

Ի դեպ, Թուրքիա էին մեկնել 12 հայ մարզիկ, առաջնությանը մասնացել են 12 երկրի ազատ ոճի պատանի ըմբիշները:

Ըստ թեմայի

1 ոսկե և 1 արծաթե մեդալ. հայ բռնցքամարտիկների հաղթանակն աշխարհի գավաթի խաղարկությունում
Կարեն Ասլանյանը դարձավ բրոնզե մեդալակիր Եվրոպայի առաջնությունում
Պապա՜, պապա՜. Արսեն Ջուլֆալակյանի դուստրը դիմավորեց մեդալով վերադարձած հորը. տեսանյութ
Ինչպես «Զվարթնոցում» դիմավորեցին մեդալներով վերադարձած ըմբիշներին. լուսանկարներ, տեսանյութ

Գլխավոր թեմաներ