10:35 26 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP581.09
  • EUR526.40
  • RUB7.25
Սարգիս Ադամյան

Հենրիխ Մխիթարյանն առաջիններից մեկն է շնորհավորել Սարգիս Ադամյանին

© Sputnik / Asatur Yesayants.
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
15810

Սարգիս Ադամյանը հայաստանցի երկրորդ ֆուտբոլիստն է, որ կխաղա թոփ առաջնությունում։ Ֆուտբոլիստը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է հասել այս արդյունքին։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը կարիերան կշարունակի Բունդեսլիգայում հանդես եկող «Հոֆենհայմ» ակումբում։ Հենրիխ Մխիթարյանից հետո նա երկրորդ ֆուտբոլիստն է, որ հանդես է գալու եվրոպական թոփ առաջնությունում: Ադամյանը Sputnik Արմենիային ասաց, որ իրեն առաջինը շնորհավորողներից մեկն էլ հենց Մխիթարյանն է եղել։

«Առաջիններից մեկը ինձ շնորհավորեց Հենրիխ Մխիթարյանը, իսկ նա այն ֆուտբոլիստն է, որի խորհուրդները ես միշտ ընդունում եմ, և դրանք ինձ, անկասկած, պետք կգան»- ասաց Ադամյանը:

Մեր ազգային հավաքականի ֆուտբոլիստի նկատմամբ վստահությունը գերմանական էլիտ առաջնությունում իզուր չէ: Ադամյանն այս արդյունքին է հասել իր աշխատասիրությամբ, խաղային որակներով ու արդյունավետ խաղով:

«Ես կարողացա ապացուցել, որ կարող եմ խաղալ Բունդեսլիգայում, ու ես հպարտ եմ դրա համար: Շատ դժվարին է եղել ճանապարհը, որը անցել ու հաղթահարել եմ` սկսելով հանդես գալ 4-րդ Բունդելիսգայում: Որ թիմում էլ խաղամ, իմ հիմնական նպատակը այդ թիմի արդյունքներին նպաստելն է: Հետևաբար «Հոֆենհայմը» չի կարող բացառություն լինել»,- ասաց Ադամյանը։

Առաջին Բունդեսլիգայում հաջողությունները «Յան Ռեգենսբուրգի» կազմում աննկատ չէին կարող մնալ:2017-19 թվականներին գերմանական այս ակումբի կազմում հայ ֆուտբոլիստը անցկացրել է 60 խաղ ու դարձել 20 գոլի հեղինակ: Մայիսի 23-ին Ադամյանը տոնելու է իր 26 ամյակը: Ուժերի ծաղկման շրջանում եզրային հարձակվողի համար սա նոր մարտահրավեր է իր խաղային բարձր որակներն ապացուցելու համար:

Բնականաբար Հենրիխ Մխիթարյանից հետո Բունդեսլիգայում խաղալը շատ պատվաբեր է, մնում է հայկական ֆուտբոլի հեղինակության նոր միավորներ բերելը: Իսկ Ադամյանը ունի դա անելու բոլոր հնարավորությունները.

Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը «Հոֆենհայմի» հետ նախատեսված է երեք տարվա համար: Բայց դա չի նշանակում որ նա կմնա միայն այս ակումբում: Իր բնավորությամբ Ադամյանն արդեն ապացուցել է, որ կանգ չի առնում ու չի բավարարվում ձեռք բերածով: Հուսանք, որ որոշ ժամանակ անց մեր ֆուտբոլիստի ծառայություններով կհետաքրքրվեն ավելի հայտնի ու հարուստ պատմությամբ թիմեր:

Ըստ թեմայի

«Բարսայից» հետո… «վԱ՜յաքս». ինչպես անգլիական թիմերը ցնցեցին Եվրոպան
Սարգիս Ադամյանը կտեղափոխվի «Հոֆենհա՞յմ». ակումբները հետաքրքրված են նրա տրանսֆերով
Խնդիր չի լինի. Ադրբեջանի ԱԳՆ–ն երաշխավորում է Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը
«Բեշիկթաշը» երկարաձգել է Արաս Օզբիլիսի հետ պայմանագիրը

Գլխավոր թեմաներ