18:56 11 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.02
  • GBP628.98
  • EUR529.50
  • RUB7.52
Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանը Բաքու չի մեկնի և չի մասնակցի ԵԼ եզրափակիչին. «Արսենալի» հայտարարությունը

© AP Photo / Nick Potts
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
Հենրիխ Մխիթարյան (246)
33620

Հայ ֆուտբոլիստը ցավով ընդգծել է, որ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, ստիպված էին նման որոշում կայացնել։

ԵՐԵՎԱՆ, 21 Մայիս — Sputnik. Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու համար։ Այս մասին տեղեկացնում է անգլիական թիմի մամուլի ծառայությունը։

«Միկին մեր թիմի կարևոր խաղացողներից է, նրա ներկայությունն անհրաժեշտ էր եզրափակչում։ Այս որոշումն ավելի շատ կորուստ է թիմի համար»,–ասված է հայտարարության մեջ։

Ակումբը ցավով ընդգծում է, որ Մխիթրայանը ստիպված է բաց թողնել գլխավոր ֆուտբոլային այս իրադարձությունը, բայց այն կարող է ցանկացած ֆուտբոլիստի կարիերայում կարևոր քայլ դառնալ։

Մխիթարյանն անձամբ Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել, որ հաշվի առնելով բոլոր հանգամանքները, ստիպված են եղել նման որոշման գալ. ինքը բաց կթողի տարվա կարևոր ֆուտբոլային իրադարձությունը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Henrikh Mkhitaryan (@micki_taryan)

«Միշտ չէ, որ ֆուտբոլիստը հնարավորություն է ունենում նման խաղի մասնակից դառնալ։ Ցավով ընդգծում եմ, որ ստիպված եմ բաց թողնել Եվրոպայի լիգան, ես կերկրպագեմ իմ թիմին։ Եկեք սա տուն բերենք»,–գրել է նա` ի նկատի ունենալով գավաթը։

Նշենք, որ պաշտոնական Ադրբեջանը և ՈՒԵՖԱ–ն խոստացել էին ապահովել մարզիկի անվտանգությունը և օգնել վիզա ստանալու և Ադրբեջան մուտք գործելու համար այլ փաստաթղթեր ձևակերպելու հարցում։

Բայց լոնդոնյան ակումբում մտահոգություն ունեին, որ Մխիթարյանի ազգային պատկանելիության և ՀՀ քաղաքացիության պատճառով Բաքվում կարող են խնդիրներ ծագել։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը նախկինում ևս մի քանի անգամ չի մեկնել Ադրբեջան՝ եվրագավաթային հանդիպումների. նախորդ տարի նա բաց է թողել ԵԼ-ի խմբային փուլում «Ղարաբաղի» հետ խաղը, իսկ 2015 թվականին «Բորուսիայի» կազմում չի մասնակցել «Գաբալայի» հետ արտագնա խաղին: Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին։ «Արսենալը» Բաքվում կհանդիպի «Չելսիին»։

թեմա:
Հենրիխ Մխիթարյան (246)

Ըստ թեմայի

Խնդիր չի լինի. Ադրբեջանի ԱԳՆ–ն երաշխավորում է Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը
Հայտնի է Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի հստակ օրը
Հենրիխ Մխիթարյանն առաջիններից մեկն է շնորհավորել Սարգիս Ադամյանին
թեգերը:
Հենրիխ Մխիթարյան, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ