22:15 18 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանի պատճառով Իռլանդիայի արդարադատության նախարարը քննադատել է ՈւԵՖԱ–ին

© AP Photo / Nick Potts
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
Հենրիխ Մխիթարյան (217)
206 0 0

Նախախարն ասել է` շատ տխուր է, որ սպորտն ու քաղաքականությունը բախվում են, և Մխիթարյանը չի մեկնում Բաքու` մասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակիչին։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. ՈւԵՖԱ–ն ավելի շատ աշխատանք պետք է տանի` ցրելու համար այն վախերը, որոնք առաջացել են «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակի առնչությամբ։ Twitter–ում այս մասին գրել է Իռլանդիայի արդարադատության նախարար Չառլի Ֆլենագանը։

Ի՞նչ կլիներ, եթե Մխիթարյանը մեկներ Բաքու. Հենոն ճիշտ որոշում է կայացրել

«Շատ տխուր է, երբ սպորտն ու քաղաքականությունը բախվում են, քանի որ Հենրիխ Մխիթարյանն անվտանգությանը սպառնացող վտանգի պատճառով որոշել է չմեկնել Ադրբեջան` մասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակիչին։ ՈւԵՖԱ–ն պետք է ավելին անի` վախերը ցրելու և նման հանգամանքներում պաշտպանություն ապահովելու համար», – գրել է Ֆլենագանը։

​Մայիսի 22-ին Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի անցկացման վայրի հետ կապված դժգոհություն էր հայտնել նաև «Չելսիի» մարզիչ Մաուրիցիո Սարրին։

2 հայտնի հայ` Լոնդոնի Ալբերտ հոլում. Մխիթարյանը համերգ էր գնացել

Ավելի վաղ «Արսենալը» հայտնել էր, որ Հենրիխ Մխիթարյանը Բաքու չի մեկնի Եվրոպայի լիգայի եզրափակիչին մասնակցելու համար։

Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին։ «Արսենալը» Բաքվում կխաղա «Չելիսիի» հետ։

թեմա:
Հենրիխ Մխիթարյան (217)

Ըստ թեմայի

«Արսենալում» վրդովված են․ Մխիթարյանին ստիպում են բաց թողնել ԵԼ-ն ազգության պատճառով
Երկանյանը` Մխիթարյանին. մահափորձը քիչ հավանական է, բայց Բաքվում վախենալու առիթներ կլինեն
Վարդան Մինասյանն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի` Բաքու մեկնել–չմեկնելուն
Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը խոստացել է ապահովել Մխիթարյանի անվտանգությունը

Գլխավոր թեմաներ