06:23 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP632.83
  • EUR570.60
  • RUB6.64
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
383 0 0

Երկար ժամանակ է, ինչ տեղեկություններ չկան Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանից։ Ֆուտբոլիստն անհասանելի է հավաքականի մարզչական շտաբի համար։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ցանկանում է ֆուտբոլիստ Գաել Անդոնյանին հրավիրել հավաքական, բայց չի կարողանում գտնել նրան։ Գյուլբուդաղյանցն այս մասին հայտնեց Sputnik Արմենիային։

«Գաելի նման ֆուտբոլիստները մեր հավաքականին շատ հարկավոր են: Մենք հարգում ու գնահատում ենք նրան: Բայց հիմա չենք կարողանում գտնել նրան: Գաելն ուղղակի կապի դուրս չի գալիս: Հաստատ կարող եմ ասել, որ եթե Անդոնյանը խաղային պրակտիկա ունենա, մենք անպայման նրան կհրավիրենք հավաքական: Հիմա համացանցի միջոցով էլ ենք ուզում հասկանալ, թե որտեղ է նա, բայց առայժմ ոչ մի թիմում չի երևում»,– խոստովանեց նա:

Sputnik Արմենիան փորձեց կապ հաստատել Գաել Անդոնյանի հետ, բայց ապարդյուն: Ցավոք, մեր հեռախոսազանգերը, ինչպես նաև կապի այլ միջոցներով արված հարցումներն անպատասխան մնացին:

Футбольный матч Лиги Наций УЕФА между сборными Армении и Македонии (16 октября 2018). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Արմեն Գյուլբուդաղյանց

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Անդոնյանը վերջին հանդիպումն անցկացրել է 2018 թվականի հունիսի 4-ին Ավստրիայում, որտեղ մեր ընտրանին ընկերական խաղում ոչ-ոքի (0:0) խաղաց Մոլդովայի թիմի հետ: Այդ խաղից հետո պաշտպանն այլևս չի հրավիրվել ազգային հավաքական:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` 2018 թվականի ամռանը Գաելը անգլիական «Սաութհեմփթոնում» հայտնվելու տարբերակ ուներ, բայց դա տեղի չունեցավ: Այսպիսով ստացվում է, որ նրա վերջին թիմը հունական «Վերիան» է, որի կազմում ֆուտբոլիստը տասը խաղ անցկացնելուց հետո հեռացավ Հունաստանից:

Իսկ այս պահին, ըստ պաշտոնական տեղեկությունների, Անդոնյանը թիմ չունի, և, իհարկե, դժվար է խոսել նրա մարզավիճակի մասին:

Առանց վարանելու պետք է նշել, որ Անդոնյանը ֆրանսիական Մարսելի «Օլիմպիկի» դպրոցն անցնելուց հետո բավականին բարձր կարգ ունեցող ֆուտբոլիստ է ու մեր հավաքականի համար, առավել ևս պաշտպանությունում շատ կարևոր խաղացող: Միգուցե մոտ ապագայում Անդոնյանը կհայտնվի որևիցե թիմի կազմում, ու մենք նորից հնարավորություն կունենաք նրան տեսնել նաև Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով:

Ըստ թեմայի

«Չելսիի» գլխավոր մարզիչը հիասթափված է, որ Մխիթարյանը չի խաղա Բաքվում
Չինացիներն ուզում են ՀՀ–ում հսկա մարզադաշտ կառուցել. ի՞նչ ճակատագիր կունենա «Հրազդանը»
«Արսենալի» և «Չելիսիի» երկրպագուների մի մասը հետ է տվել տոմսերն ու Բաքու չի մեկնի
CNN-ը «Արսենալին» և «Չելսիին» առաջարկում է բոյկոտել Բաքվում կայանալիք ԵԼ եզրափակիչը

Գլխավոր թեմաներ