16:11 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
50 0 0

«Յուվենտուսի» հարձակվողն Իտալիայի առաջնությունում խաղաշրջանից հետո հայտնվել է լավագույն ռմբարկուների ցուցակի չորրորդ հորիզոնականում։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկը` «Ռեալ Մադրիդի» նախկին խաղացող և Պորտուգալիայի հավաքականի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն, չի ընդգրկվել Իտալիայի առաջնության 2018/2019 խաղաշրջանի լավագույն ռմբարկուների եռյակում։

Ցանկի առաջին հորիզոնականում իտալական «Սամպդորիայի» հարձակվող Ֆաբիո Կվալյարելան է, երկրորդում` Դուվան Սապատան («Ատլանտա», 23 գոլ), երրորդում` Քշիշտոֆ Պենտեկը («Ջենոա»/«Միլան», 22 գոլ)։

34–ամյա պորտուգալացին 21 գոլ է խփել։

Ի դեպ, Ռոնալդուն 13 տարվա մեջ առաջին անգամ է դուրս մնացել առաջնության ռմբարկուների եռյակից։

Միաժամանակ, Քրիշտիանուի թիմը` «Յուվենտուսը», դարձել է Իտալիայի չեմպիոն` 11 միավորով առաջ անցնելով «Նապոլիից»։

Ըստ թեմայի

Ինչո՞ւ Գևորգ Ղազարյանը խզեց պայմանագիրը. ֆուտբոլիստը խոսել է պատճառների մասին
Արտերկրում հանդես եկող 11 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի հավաքական
Հայկական խոհանոցը խանգարեց․ ինչպես Երևանում անցավ «լրագրող-ֆուտբոլիստների» մրցաշարը
Եվս 3 ոսկի. հայ մարմնամարզիկը մեդալների կապոցով է Հայաստան վերադառնալու
թեգերը:
ֆուտբոլ

Գլխավոր թեմաներ