15:25 16 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.57
  • GBP602.53
  • EUR524.89
  • RUB7.40
«Չելսիի» խաղացողները տոնում են հաղթանակը

Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Չելսին» ուժեղ էր «Արսենալից». լուսանկարներ

© AFP 2018 / OZAN KOSE
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
203 0 0

Իր նշանակությամբ ակումբային ֆուտբոլի երկրորդ մրցաշարի՝ Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչում «Չելսին» 4:1 հաշվով հաղթանակի հասավ «Արսենալի» նկատմամբ:

Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա

Ո՞վ կարող էր ասել, որ առաջին 45 րոպեների ընթացքում անարդյունավետ ոչ-ոքիից հետո, խաղի վերսկսումից 27 րոպե անց կգրանցվի դարպասի հինգ գրավում:

Եզրափակիչ խաղին բնորոշ՝ մրցակից կողմերը առաջին խաղակեսում շատ զգույշ էին գործում: Բացակայում էին դիպուկ հարվածները դարպասին: Կողմերը շատ լավ հասկանում էին, որ հաղթանակի հասնելու համար առաջին հերթին պետք է անառիկ պահեին իրենց դարպասը: Մինչև ընդմիջում վտանգավոր պահեր եղան, բայց գոլային պահի մասին նշել չենք կարող:

Լրիվ այլ շարունակություն ստացավ խաղը երկրորդ խաղակեսում: Հանդիպման վերսկսումից չորս րոպե անց Օլիվյե Ժիռուն ցատկով ու գլխի գեղեցիկ հարվածով գրավեց իր նախկին թիմի դարպասն ու առաջ մղեց «Չելսիին»:

Оливье Жиру (нет на фото) забил первый гол в финальном матче Лиги Европы между командами Челси - Арсенал (29 мая 2019). Баку
© REUTERS / ANTON VAGANOV
«Չելսի» - «Արսենալ» հանդիպման ընթացքում «զինագործների» դարպասին խփված առաջին գոլը

Բնականաբար գոլը փոխեց խաղի ընթացքն ու «Արսենալն» ամեն ինչ արեց հաշվի հավասարակշռությունը վերականգնելու համար: Բայց Պեդրոյի խփած գնդակը խաղի ավարտից կես ժամ առաջ «թոշակառուներին» այս խաղում դարձրեց բացահայտ ֆավորիտ:

Борьба за мяч между футболистами Пьером-Эмериком Обамеянгом и Давидом Луисом в финальном матче Лиги Европы Челси - Арсенал (29 мая 2019). Баку
© REUTERS / PHIL NOBLE
Պայքար գնդակի համար

Բաց թողած երկրորդ գնակը կոտրեց «Արսենալի» խաղային «ողնաշարը»:  Իր կարիերայի վերջին խաղում դարպասապահ Պետոր Չեխը, որը երկար տարիներ հուսալի կերպով պաշտպանել էր «Չելսիի» դարպասը, իր նախկին թիմից բաց թողեց նաև երրորդ գնդակը, որը 11 մետրանցով խփեց Էդեն Ազարը:

Բայց զինագործները, ինչպես պարզվեց, չէին հանձնվել: Նրանց խաղին ոգեշնչում հաղորդեց Ալեքս Իվոբին: Սակայն էմերիի թիմի ուրախությունը շատ կարճ տևեց: Իվոբիի գոլից երեք րոպե անց, Ազարը դարձավ դուբլի հեղինակ հաշիվը դարձնելով՝ 4:1:

Первый гол Арсенала в финальном матче Лиги Европы между командами Челси - Арсенал (29 мая 2019). Баку
© REUTERS / LEE SMITH
«Չելսի» - «Արսենալ» հանդիպման ընթացքում «զինագործների» խփած միակ գոլը
 Արդեն ոչ ոք չէր կասկածում, որ «Չելսին» հաղթելու է: Միգուցե ինչ որ բան փոխվեր եթե 19 ամյա Ջո Վիլլոկը օգտագործեր պահն ու կրճատեր հաշիվը: Բայց ոչ:

  • «Արսենալի» երկրպագուների տրիբունան. Բաքու 29 մայիսի 2019 թ.
    «Արսենալի» երկրպագուների տրիբունան. Բաքու 29 մայիսի 2019 թ.
    © REUTERS / PHIL NOBLE
  • «Արսենալի» երկրպագուները. Բաքու 29 մայիսի 2019 թ.
    «Արսենալի» երկրպագուները. Բաքու 29 մայիսի 2019 թ.
    © REUTERS / ANTON VAGANOV
  • «Արսենալի» դարպասապահ Պետեր Չեխը երկրորդ գոլը խփած «Չելսիի» խաղացողների ֆոնին. Բաքու 29 մայիսի 2019 թ.
    «Արսենալի» դարպասապահ Պետեր Չեխը երկրորդ գոլը խփած «Չելսիի» խաղացողների ֆոնին. Բաքու 29 մայիսի 2019 թ.
    © AP Photo / Luca Bruno
  • «Արսենալի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը՝ խաղի ավարտին. Բաքու 29 մայիսի 2019 թ.
    «Արսենալի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը՝ խաղի ավարտին. Բաքու 29 մայիսի 2019 թ.
    © REUTERS / AMR ABDALLAH DALSH
1 / 4
© REUTERS / PHIL NOBLE
«Արսենալի» երկրպագուների տրիբունան. Բաքու 29 մայիսի 2019 թ.

Հենրիխ Մխիթարյանի թիմը պարտվեց: «Արսենալը» երրորդ մրցաշրջանն անընդմեջ կխաղա Եվրոպայի, այլ ոչ թե Չեմպիոնների լիգայում:

Ըստ թեմայի

Հենրիխը չի մասնակցում խաղին Բաքվի ռասիստական դիրքորոշման պատճառով. Փաշինյան
«Արսենալի» երկրպագուները Բաքվի փողոցում երգում են Ղարաբաղի մասին. տեսանյութ
«Մենք պետք է հաղթենք հանուն Հենրիխի». «Արսենալի» խաղացողները` Բաքվում
«Արսենալին» սուտ քոչարի մի պարեցրեք, ավելի ազդեցիկ է Սոկրատիսի իրական` «Missing you bro»–ն
թեգերը:
Ադրբեջան, Բաքու, Հենրիխ Մխիթարյան

Գլխավոր թեմաներ