00:32 21 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.34
  • GBP622.23
  • EUR531.59
  • RUB7.78
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
224 0 0

Հաղթանակի համար Արոնյանը այս տուրում կստանա 2 միավոր, քանի որ հաղթել է առանց թայ-բրեյքի:

ԵՐԵՎԱՆ, 6 հունիս — Sputnik. Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է «Altibox Norway Chess» գերմրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է Լևոն Արոնյանը։ Մրցաշարի երրորդ տուրում Արոնյանը սևերով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Շահրիյար Մամեդյարովին։

Պարտիան ավարտվեց 31-րդ քայլին։Հաղթանակի համար Արոնյանը այս տուրում կստանա 2 միավոր, քանի որ հաղթել է առանց թայ-բրեյքի:

Այսպիսով՝ նա առայժմ մրցաշարում ունի ընդհանւր 4 միավոր, Մամեդյարովը՝ 3.5: Երեք միավոր էլ 3-րդ տուրից առաջ ունեին Մագնուս Կառլսենը և Յու Յանիին:

Կառլսենն արդեն հաղթել է Ալեքսանդր Գրիշուկին՝ կրկին առանց թայ-բրեյքի, և ունի արդեն 5 միավոր: Յու Յանիի և Ուեսլի Սոյի խաղը դեռ չի վերջացել:

Ըստ թեմայի

Արևմտյան Հայաստանի հավաքականը եզրափակիչում է. CONIFA-ի օրագիր
Տարիներ անցան. մեծ ֆուտբոլն Արմեն Շահգելդյանի համար սկսվեց բակային «քամակ դաղոցիից»
Արոնյանը կխաղա Մամեդյարովի հետ. «գործը» կարող է «արմագեդոնի» հասնել
թեգերը:
շախմատ

Գլխավոր թեմաներ