05:08 26 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.07
  • GBP608.65
  • EUR542.91
  • RUB7.61
Արևմտյան Հայաստանի հավաքականը պարտվեց եզրափակիչում. ConIFA - 2019

Արևմտյան Հայաստանի հավաքականը պարտվեց եզրափակիչում. Արցախում ավարտվեց ֆուտբոլային տոնը

© Photo: Artsakhpress
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
25410

Եզրափակչինի բնորոշ լարված ու անզիջում պայքար ծավալվեց Արցախում ավարտվող չճանաչված երկրների Եվրոպայի առաջնությունում։ Հանդիպման ելքը վճռեց մեկ գնդակը:

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Արցախում ավարտվեց չճանաչված երկրների Եվրոպայի առաջնությունը: Եզրափակիչում Արտյան Հայաստանի հավաքականը 0:1 հաշվով զիջեց Հարավային Օսեթիայի թիմին ու զբաղեցրեց երկրորդ տեղը:

Ճանապարհը մինչև եզրափակիչ շատ դժվարին ստացվեց եզրափակիչում մրցող կողմերի համար: Երկու թիմերն էլ կիսաեզրափակիչում հաղթելու համար ստիպված էին իրացնել 11 մետրանոցների հարվածաշարը: Ու չնայած նրան, որ կողմերը հանգստանալու երկու օր ունեին, միևնույնն է խաղի նշանակությունը լարել էր և՛ Արևմտյան Հայաստանի հավաքականին, և՛ Հարավային Օսեթիայի թիմին: Ինչպես հաճախ է պատահում ֆուտբոլում, ավելի կարևորվել էր արդյունքը:

Իսկ արդյունքը, ցավոք, հայկական թիմի օգտին չէր, որը զիջեց 0:1 հաշվով: Ավելացնենք, որ մրցումերին մասնակցող Արցախի հավաքականը զբաղեցրեց հինգերորդ տեղը: Արցախցիները 5-րդ տեղի համար պայքարում,  վերջին երկու խաղերում նույնքան հաղթանակ տոնեցին նախ առավելության հասնելով Շեկի Լենդի թիմի նկատմամբ` 2:1 հաշվով, ապա հաղթելով Պադանիայի թիմին` 2:0 հաշվով:

«Լոխ լավ ա» երգի տեսահոլովակը զի՛լ է. Արցախը պատրաստ է Conifa–ի առաջնությանը

Նշենք, որ անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա (The Confederation of Independent Football Associations, ConIFA),  ֆուտբոլի, ֆուտզալի և լողափնյա ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային կառավարող մարմին է։ Պատասխանատու է չճանաչված պետությունների ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայիառաջնությունների կազմակերպման համար: Կոնֆեդերացիան ստեղծվել է 2013 թվականին, որպեսզի վերահսկի չճանաչված պետությունների միջև ֆուտբոլային մրցույթների կազմակերպումը: Գլխավոր գրասենյակը գտնվում է Լուլեոում, Շվեդիա:

Ըստ թեմայի

Երևանում դիմավորեցին ֆուտբոլի ԱԱ խորհրդանիշներով մետրոյի նոր վագոնները
Հայտնի է` ովքեր են լինելու Հայաստանի ֆուտբոլի Մ19 հավաքականի մրցակիցները
Երիտասարդներն Արցախի բարբառով երգ են ձայնագրել Conifa Արցախ մրցաշարին ընդառաջ. տեսանյութ
թեգերը:
ֆուտբոլ, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ