07:57 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.66
  • GBP624.12
  • EUR565.55
  • RUB6.16
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
257 0 0

Ազատ Հովհաննիսյանը ժամանակին պարտության էր մատնել հայազգի մեկ այլ հայտնի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանին նոկաուտի ենթարկած մեքսիկացի Սերխիո Ֆրիասիին:

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանը թեթևագույն քաշային կարգում հերթական հաղթանակն է նվաճել: Հոլիվուդում Golden Boy DAZN մրցաշարի շրջանակում թեթևագույն քաշային կարգում կայացել է բռնցքամարտիկներ Ազատ Հովհաննիսյանի և ֆիլիպինցի Գլեն Պորասի մենամարտը: Այս մասին տեղեկացնում է boxingscene.com-ը:

Մենամարտն ավարտվել է 4-րդ ռաունդում ֆիլիպինցի մարզիկի տեխնիկական պարտությամբ՝ հայ բռնցքամարտիկի հասցրած հուժկու հարվածներից հետո:

«Ես այս մարտին լավ էի պատրաստվել»,- մենամարտից հետո խոստովանել է հայազգի բռնցքամարտիկն ու հավելել, որ ցանկանում է մենամարտել Դեննի Ռոմանի, Էմանուել Նավարետեի հետ, ինչպես նաև մեկ անգամ ևս ռինգում հանդիպել մեքսիկացի Ռեյ Վարգասի հետ, որին պարտվել էր նախորդ մենամարտի ժամանակ:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Ազատ Հովհաննիսյանը պարտության էր մատնել մեկ այլ հայտնի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանին նոկաուտի ենթարկած մեքսիկացի Սերխիո Ֆրիասիին:

Ազատ Հովհաննիսյանը ծնվել է Երևանում, այնուհետև տեղափոխվել ԱՄՆ: Նա անցկացրել է 17 պրոֆեսիոնալ մենամարտ, որոնցից 14-ն ավարտել հաղթանակով: Մարտ վարելու իր տեխնիկայի համար Հովհաննիսյանին տվել են «խենթ» մականունը:

Ըստ թեմայի

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
1 ոսկե և 1 արծաթե մեդալ. հայ բռնցքամարտիկների հաղթանակն աշխարհի գավաթի խաղարկությունում
Հայկական բռնցքամարտի ճգնաժամը չպետք է խանգարի բռնցքամարտիկների մարզվելուն. Ղազարյան
թեգերը:
բռնցքամարտիկ, Ազատ Հովհաննիսյան, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ