05:05 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Հայաստանի հավաքականի մարզումը Հունաստանի հավաքականի հետ խաղից առաջ

«Արարատ-Արմենիա» - ԱԻԿ. դժվար մրցակցություն է, բայց արգելքը հաղթահարելի է

© Sputnik / Asatur Yesayants
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
734 0 0

Ինչպիսի՞ մրցակից է բաժին հասել Հայաստանի չեմպիոնին և ի՞նչ շանսեր ունի «Արարատ-Արմենիան». այս հարցերի պատասխանները փորձել է պարզել Sputnik Արմենիայի թղթակիցը:

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Երկար տարիներ Շվեդիայի առաջնություններում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Փաչաջյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ թե ինչ դիմակայություն է սպասվում հայկական թիմին:

Ինչպիսի մրցակից է բաժին հասել Հայաստանի չեմպիոնին և ինչ շանսեր ունի «Արարատ-Արմենիան», այս հարցն է անհանգստացնում հայ երկրպագուներին: Այն որ մրցակիցը թույլ չի լինելու դա առաջին պարզ փաստն է:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի նորընծա չեմպիոն «Արարատ-Արմենիան» մրցելու է շվեդական ԱԻԿ թիմի հետ: Այս թիմը ծանոթ է հայ երկրպագուներին: 2016 թվականին ԱԻԿ-ը Եվրոպայի լիգայի մրցաշարում երկու անգամ 2:0 հաշվով հաղթանակի հասավ «Շիրակի» նկատմամբ: Իսկ 2018 թվականին ԱԻԿ-ը Շվեդիայի առաջնությունում 67 միավորով զբաղեցրեց առաջին տեղն ու իրավունք վաստակեց հանդես գալու Չեմպիոնների լիգայում:

Հայաստանի ազգային հավաքականում 37 հանդիպում անցկացրած Լևոն Փաչաջյանը 2008 թվականին մեկնեց Շվեդիա ու հանդես եկավ ԳԱԻՍ թիմի կազմում, իսկ 2013 թվականից մինչև օրս հայ կիսապաշտպանը խաղում է Շվեդիայում և բնականաբար ավելի մոտիկից է ճանաչում «Արարատ-Արմենիայի» մրցակցին:

«ԱԻԿ-ի ֆուտբոլիստները բավականին ուժեղ ու ագրեսիվ հարձակվողական ոճի խաղ են դավանում: Թիմը հիմնականում խաղում է 4-4-2 տակտիկական մարտավարությամբ: Թիմը աչքի է ընկնում կրեատիվ ագրեսիվ ֆուտբոլով, որը տիպիկ չէ շվեդական թիմերին» - նշեց Փաչաջյանը խոսելով ԱԻԿ-ի հարձակողական ներուժի մասին: Ավելացնենք, որ շվեդների հարձակման գծի առաջատարն է թիմի ավագ Հենոկ Գոիթոմը, որը 57 խաղում ԱԻԿ-ի կազմում դարձել է 17 գոլի հեղինակ:

Բայց մրցակիցը ունի նաև թույլ կողմեր, ինչի մասին խոսեց հայ ֆուտբոլիստը.«ԱԻԿ-ի պաշտպանությունը միշտ չէ, որ կազմակերպված է գործում: Լինում են դիրքային վրիպումներ, ու հայկական թիմը կարող է օգտագործել այդ գործոնը»- ասեց Փաչաջյանը:

Բացի այդ, հայ ֆուտբոլիստը ավելացրեց, որ ԱԻԿ-ը ունի երկրպագուների հզոր բանակ, և արտագնա մրցավեճում «Արարատ-Արմենիայի» համար կարող է ավելի դժվար լինել, քան Հայաստանում կայանալիք խաղում:

Ներկայումս, Շվեդիայի ընթացիկ առաջնությունում ԱԻԿ-ն ընթանում է երրորդ տեղում: Թիմը 12 խաղերից հետո վաստակել է 24 միավոր և վեց միավոր հետ է մնում մեկ խաղ ավելի անցկացրած «Մալմյոից»:

Ըստ թեմայի

Լեգենդը նորից ֆուտբոլում է. Խորեն Հովհաննիսյանի թիմը կխաղա առաջին խմբում
Հայաստանի հավաքականն անակնկալ մատուցեց Աթենքում. լուսանկարներ
Ամոյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Մելիքյանը՝ փոխչեմպիոն, Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր
Կխաղան արդյո՞ք հայկական 2 թիմերն իրար դեմ, կամ ֆուտբոլային տոնն Արցախին նոր ճանաչում կբերի
Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Չելսին» ուժեղ էր «Արսենալից». լուսանկարներ
թեգերը:
Հայաստան, ֆուտբոլ

Գլխավոր թեմաներ