19:28 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.90
  • GBP575.55
  • EUR527.39
  • RUB7.13
Գաել Անդոնյան

Գաել Անդոնյանը գտնվել է, Ալեքսանդր Կարապետյանն էլ Սոչիում է, բայց ոչ հանգստանալու

© Sputnik / Asatur Yesayants
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
137 0 0

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից երկուսի կյանքում փոփոխություն է եղել։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Երկար ժամանակ առանց ակումբի մնալուց հետո Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանն իր կարիերան կարող է շարունակել Ֆրանսիական երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Այաչո» թիմում: Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ նա մարզվում է թիմի ֆուտբոլիստների հետ։

Անդոնյանի տեղափոխությունն ուրախալի է, քանի որ նա երկար ժամանակ է` առանց թիմի էր, չուներ խաղային պրակտիկա և այդ պատճառով էլ չէր հրավիրվում ազգային հավաքական:

Հիմա Անդոնյանն արդեն մարզվում է իր հարազատ Ֆրանսիայում (ֆուտբոլիստը ծնվել է Մարսելում): Փորձաշրջանն ընթացքի մեջ է, և հայ փորձառու ֆուտբոլիստը բոլոր շանսերն ունի իր կարիերան նորից գործնականում շարունակելու համար:

Բացի Գաել Անդոնյանից, հնարավոր է` ակումբային գրանցումը փոխի նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանը։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա այժմ փորձաշրջան է անցնում ռուսական Պրեմիեր լիգայի ուղեգիր վաստակած «Սոչի» ակումբում:

Կարապետյանն արդեն հասցրել է «Սոչիի» կազմում մասնակցել ընկերական հանդիպման ու դառնալ գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ մեր հավաքականի հարձակվող հանդես էր գալիս Լյուքսեմբուրգի «Պրոգրես» թիմում:

Անկասկած, մեր երկու ֆուտբոլիստների համար էլ շատ կարևոր են այս տեղափոխությունները: Փորձաշրջանն անցնելու դեպքում Անդոնյանն արդեն կկարողանա մարզավիճակ ու խաղային պրակտիկա ձեռք բերել, ինչը կդառնա Հայաստանի հավաքական վերադառնալու ամենակարևոր պատճառը, իսկ Ալեքսանդր Կարապետյանի համար ավելի բարձր մակարդակով առաջնությունում խաղալը, բնականաբար, ավելի բարձր խաղամակարդակ ցուցադրելու հնարավորություն կտա:

Գյումրիում չեմպիոն դառնալը գրիպի վարակի պես է. գյումրեցիները դիմավորեցին «մեղավորներին»

Գաել Անդոնյանը Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել 2015 թվականին, իսկ Ալեքսանդր Կարապետյանը` 2014 թվականին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ցանկանում է ֆուտբոլիստ Գաել Անդոնյանին հրավիրել հավաքական, բայց չի կարողանում գտնել նրան։

Հայ մարզիկները Ռուսաստանում նոր ռեկորդներ են սահմանել և կարող են Գինեսի գրքում հայտնվել

Ըստ թեմայի

Հայկական ակումբը ֆուտբոլիստներ է փնտրում համացանցի միջոցով. լուսանկար
Հայաստանի ֆուտբոլի և բասկետբոլի հավաքականների մարզիկները բանակ չեն գնա
Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի մասին տեսանյութ է հրապարակել ու հրավիրել իր հայրենիք

Գլխավոր թեմաներ