08:11 24 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP581.09
  • EUR526.40
  • RUB7.25
Ֆուտբոլ

Հնարավոր է` հայկական ֆուտբոլային թիմերը մասնակցեն Ռուսաստանի առաջնությանը

© Sputnik / Aram Nersesyan ,
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
97 0 0

Ցանկացած նման առաջարկ կամ մտահաղացում կքննարկվի ՈւԵՖԱ-ում միայն այն դեպքում, եթե այն ներկայացնեն ազգային ֆեդերացիաները, ակումբները և լիգաները։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. ՈւԵՖԱ-ում մեկնաբանել են Ռուսաստանի պրեմիեր լիգան այլ ակումբներով համալրելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է ՌԲԿ Սպորտը:

Ավելի վաղ ԲԿՄԱ-ի նախագահ Եվգենի Գիները լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ կա ցանկություն ՌՊԼ-ի թիմերի կազմն ընդլայնել բելառուսական, հայկական ու ղազախական ակումբներով: Նա տվել էր «Արարատ-Արմենիայի», ղազախական «Կայրատի» և «Աստանայի» անունները:

ՈւԵՖԱ-ն հայտնել է, որ պատրաստ են նման առաջարկ դիտարկել, եթե այն ստանան ազգային ֆեդերացիաներից։

«Ներքին առաջնությունները համարվում են եվրոպական ֆուտբոլի հիմքը: Եղել են որոշ դեպքեր, երբ անցկացվել են անդրազգային մրցաշարեր, սակայն այս պահին նման առաջարկ չկա: Ցանկացած նման առաջարկ կամ մտահաղացում կքննարկվի ՈւԵՖԱ-ում միայն այն դեպքում, եթե այն ներկայացնեն ազգային ֆեդերացիաները, ակումբները և լիգաները, քանի որ այն կարող է կարևոր իրադարձություն դառնալ մի քանի եվրոպական երկրում»,- ՌԲԿ Սպորտին հայտնել են ՈՒԵՖԱ-ից:

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի մասին տեսանյութ է հրապարակել ու հրավիրել իր հայրենիք

Նշենք, որ ավելի վաղ Երևանի «Փյունիկի» ղեկավար Արթուր Սողոմոնյանը նույնպես մեկնաբանել է Ռուսաստանի պրեմիեր լիգան արտասահմանյան ակումբներով ընդլայնելու գաղափարը։

Նրա խոսքով` ակումբի համար ՌՊԼ տեղափոխվելը լուրջ առաջընթաց կլինի, քանի որ դա կզարգացնի ամբողջ հայկական ֆուտբոլը։

Համահայկական խաղերին մի քանի երկիր մասնակիցների աննախադեպ մեծ թվով են ներկայանալու

Ըստ թեմայի

Հայկական ակումբներից 3-ն ընդգրկվել են աշխարհի 1000 լավագույն ֆուտբոլային թիմերի ցանկում
Հայաստանի ֆուտբոլի և բասկետբոլի հավաքականների մարզիկները բանակ չեն գնա
Հայկական ակումբը ֆուտբոլիստներ է փնտրում համացանցի միջոցով. լուսանկար
թեգերը:
ֆուտբոլ, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ