16:59 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.90
  • GBP575.55
  • EUR527.39
  • RUB7.13
Ռոման Բերեզովսկի

Մեր հավաքականից 2–ը` «Սոչիում». Կարապետյանին լուրջ փորձություն է սպասում. Բերեզովսկի

© Sputnik /
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
15910

Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում Ռոման Բերեզովսկին խոսեց «Սոչի»` իր տեղափոխվելու և Ալեքսանդր Կարապետյանի փորձաշրջանի մասին` ընդգծելով, որ արվում է հնարավորը ուժեղ կազմ հավաքելու և Ռուսաստանի Պրեմիեր լիգայում լավ հանդես գալու համար:

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը հաջող փորձաշրջան է անցնում Սոչիի համանուն թիմում, բայց պայմանագիր ստորագրելու համար մեծ մրցակցություն պետք է հաղթահարի:

Սրան զուգահեռ Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ, այս պահին մեր ընտրանու դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին` որպես գլխավոր մարզչի օգնական, իր առաջին քայլերն է կատարում ռուսական «Սոչի» թիմում:

Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես գալու իրավունք վաստակած թիմը պատրաստվում է գալիք մրցաշրջանին` փորձարկելով բազմաթիվ ֆուտբոլիստների: Փորձարկվողների ցուցակում է նաև Ալեքսանդր Կարապետյանը, որը ընկերական երկու անընդմեջ խաղերում դարձել է երեք գոլի հեղինակ:

«Ամեն տեղափոխություն հեշտությամբ չի տրվում, առավել ևս` մարզչական ասպարեզում: Բնականաբար, ես շատ ուրախ եմ, որ հայտնվել եմ «Սոչիում»` պրոֆեսիոնալների թիմում: Այս ակումբում հայտնվելու գործում շատ կարևոր գործոն էր գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տոչիլինի ներկայությունը, որի հետ հին ծանոթներ ենք: Հիմա արդեն կաշխատեմ նրան օգտակար լինել ոչ թե խաղադաշտում (Տոչիլինն ու Բերեզովսկին հանդես են եկել Մոսկվայի «Դինամոյի» կազմում), այլ նաև մարզչական գործում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասեց Բերեզովսկին:

Ալեքսանդր Կարապետյանի «Սոչիում» փորձաշրջան անցնելը, իհարկե, պատահական չէ, նա այդ թիմն ընտրել է Բերեզովսկու խորհրդով։ «Առաջարկեցի Կարապետյանի թեկնածությունը, ու շատ լավ է, որ նա կարողանում է իրեն դրսևորել ընկերական խաղերում: Դեռ չեմ ուզում խոսել նրա հետ պայմանագրի կնքելու մասին: Կասեմ, որ «Սոչիի» կազմում հայտնվելու համար բավականին մեծ մրցակցություն պետք է հաղթահարել: Հուսով եմ, որ դա կհաջողվի Կարապետյանին: Որոշ խնդիրներ կար, քանի որ կոշտուկները խանգարում էին Ալեքսանդրին լիարժեք մարզվել, բայց նա կամային հատկանիշներ է դրսևորում ու մեծ ցանկությամբ և՛ մարզվում է և՛ խաղում»:

Հավելենք, որ Ալեքսանդր Կարապետյանը հանդես էր գալիս Լյուքսեմբուրգի «Պրոգրես» թիմում, իսկ Հայաստանի ազգային հավաքականի կազմում, ընտրական վերջին երկու խաղերում դարձել է երկու գոլի հեղինակ: Կկարողանա՞ հաստատվել «Սոչիի» կազմում հայ ֆուտբոլիստը` ցույց կտա ժամանակը, բայց Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես գալը Կարապետյանի կարիերայում համար լուրջ առաջընթաց կապահովի:

«Տամբովը» կես տարով զրկվել է Գելոյանից ու պայմանագիր կնքել Մարկելովի հետ

Ըստ թեմայի

«Հավաքականի մարզաշապիկը կրելը պարտավորեցնող է». Գյուլբուդաղյանց
Տրանսգենդեր մարզիկի որակազրկումը Հայաստանի ծանրամարտի հավաքականի վրա չի անդրադառնա
Բերեզովսկին լքեց «Դինամոն». ո՞ւր է տեղափոխվել Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահը
թեգերը:
ֆուտբոլ, ՀՖՖ, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ