11:10 14 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.73
  • GBP596.06
  • EUR525.36
  • RUB7.42
Ֆուտբոլ

Նոր ակումբներ, նոր անուններ. ովքե՞ր են հայկական ֆուտբոլի հովանավորները

© Sputnik / Asatur Yesayants
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
803 0 0

Շատ կարճ ժամանակահատվածում Հայաստանում ֆուտբոլային բում սկսվեց. նոր ակումբներ են ստեղծվում՝ մեկը մյուսի հետևից:

Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա

Հայկական ֆուտբոլում կարելի է ասել, որ յուրօրինակ «բեյբի-բում» է՝ ստեղծվող ակումբների առատության իմաստով: Արդեն պարզ է, որ մեր երկրի ֆուտբոլի առաջնության Առաջին խմբում հանդես եկող թիմերի թիվը հասել է 18-ի: Աննախադեպ այս երևույթը արդյոք կօգնի՞ զարգացնել հայկական ֆուտբոլը: Sputnik Արմենիան առաջարկում է փոքր-ինչ մոտիկից ծանոթանալ նորաստեղծ ակումբներից հինգին:

«Վեստ Արմենիա»

Թիմի սեփականատերը Գևորգ Մարտիրոսյանն ու նրա գործընկերներն են Բուլղարիայից և Ռուսաստանից: Նույն մարդիկ էլ հովանավորում են ակումբը:

Թիմը խաղալու է Ձորաղբյուրի մարզաբազայի մարզադաշտում:

Գլխավոր առաջադրանքն է ստեղծել մրցունակ թիմը, որը 2-3 տարվա ընթացքում պետք է կայանա ու փորձի խաղալ նաև Բարձրագույն խմբում:

Թիմում, այսպես ասենք, արդեն «քասթինգ» են անցել 950 ֆուտբոլիստ, նրանցից ընտրվել է 29 խաղացող, որոնցից 22-ը այժմ փորձաշրջան են անցնում:

«Վեստ Արմենիայի» գլխավոր մարզիչը Արմեն Շահգելդյանն է:

«Անի»

Սեփականատերն ու հովանավորը Խորեն Հովհաննիսյանն է, բայց չի բացառվում, որ կլինեն նաև նոր հովանավորներ:

Թիմը խաղալու է «Փյունիկ» ՖԱ մարզադաշտում:

Առայժմ հեռուն գնացող նպատակներ չունեն, ընթանում է ֆուտբոլիստների հավաքագրումը: Ընդ որում, թիմում խաղալու համար հիմնականում դիտարկվում են պատանի և երիտասարդ հայ ֆուտբոլիստների թեկնածություններ:

ՀՖՖ–ն անխախտ է իր որոշման մեջ և չի աջակցում համակցված լիգայի ստեղծման գաղափարին

Առաջիկա 2-3 տարիների ընթացքում հիմնական նպատակը ակումբի ու թիմի կայացումն է համարվում: Առայժմ թիմը չունի գլխավոր մարզիչ:

«Վան»

Ակումբի սեփականատերն ու  հովանավորը Ռուսաստանից է` ձեռնարկատեր Օլեգ Ղուկասովը: Թիմը պատրաստվում է սեփական հարկի տակ հանդիպումներն անցկացնել Չարենցավանի մարզադաշտում, որտեղ արդեն բավականին ներդրումներ են կատարվել:

Առաջիկա 2-3 տարիների ընթացքում խնդիր է դրված նախ լավ հանդես գալ ու հաղթել Առաջին խմբում, ապա արդեն արդյունքի հասնել առաջնության Բարձրագույն խմբի մրցաշարում:

«Վանի» գլխավոր մարզիչը Կարեն Բարսեղյանն է: Թիմի կազմում փորձարկվում են տեղացի և արտասահմանցի ֆուտբոլիստներ:

«Տորպեդո»

Ակումբից չցանկացան նշել սեփականատիրոջն ու հովանավորներին:

Թիմը սեփական հարկի տակ հանդիպումներն անցկացնելու է Աբովյանի քաղաքային մարզադաշտում:

«Տորպեդոյի» գլխավոր մարզիչը Սամվել Դարբինյանն է: Առաջիկա պլանների մեջ է թիմի կայունացումն ու հաղթանակը Առաջին խմբում: «Տորպեդոն» նաև նպատակ ունի լավ հանդես գալ ՀՀ գավաթի խաղարկությունում:

Գաել Անդոնյանը գտնվել է, Ալեքսանդր Կարապետյանն էլ Սոչիում է, բայց ոչ հանգստանալու

Թիմի կազմում մարզվում են երիտասարդ հայ ֆուտբոլիստներ, կան նաև լեգիոներներ:

«Մակարավանք»

Ակումբի սեփականատերն Արսեն Հովհաննիսյանն է, համենայնդեպս, ակումբը նրա անունով է գրանցված: Հովանավորի մասին առայժմ ինֆորմացիա չկա: «Մակարավանքը» հանդես է գալու «Բանանց» ՖԱ մարզադաշտերից մեկում:

Իջևանցի կինը, Փաշինյանն ու Արցախը. ի՞նչ կուզեր անել ռուս ֆուտբոլիստը Հայաստանում

Թիմը համալրվելու է երիտասարդ ֆուտբոլիստներով, բայց նպատակ է դրված հաղթել Առաջին խմբում: Չնայած ակումբում հասկանում են, որ այդ արդյունքին հասնելը շատ դժվար է լինելու: Առայժմ թիմը չունի գլխավոր մարզիչ: Սակայն սպասվում է, որ մոտ օրերս «Մակարավանքի» գլխավոր մարզիչ կնշանակվի:

Ըստ թեմայի

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջադիմել է 9 աստիճանով
Հայաստանի ֆուտբոլի և բասկետբոլի հավաքականների մարզիկները բանակ չեն գնա
Ֆուտբոլի «միասնական առաջնությո՞ւն». հայերի դեպքում դա մշտապես «խաղից դուրս» թեմա է
թեգերը:
«Անի» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, ՀՖՖ, Հայաստան

Գլխավոր թեմաներ