01:52 18 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Ալեքսանդր Կարապետյան

«Հայկական Մաքգրեգորը» կխաղա «Սոչիում»

© Sputnik / Asatur Yesayants
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
55 0 0

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը շուտով պայմանագիր կստորագրի «Սոչի» ֆուտբոլային ակումբի հետ։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որը փորձաշրջան է անցնում ռուսական «Սոչի» ֆուտբոլային ակումբում, անցել է բուժզննումը և շուտով կդառնա հարավռուսական թիմի լիարժեք խաղացող։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց «Սոչի» ՖԱ–ին քաջածանոթ աղբյուրը։

Նախասեզոնային հավաքի ընթացքում Կարապետյանն աչքի է ընկել բարձր արդյունավետությամբ։ Ստուգողական խաղերում նա գոլեր է խփել և նույնիսկ կրկնագոլի հեղինակ դարձել։ Նրան հրավիրել են «Սոչի» Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկու առաջարկով, որն այս տարի ընդգրկվել է «Սոչի» ակումբի մարզչական շտաբում։

Նշենք, որ Կարապետյանը լավ է դրսևորել իրեն` չնայած կոշտուկների հետ կապված խնդիրներին, որոնց պատճառած ցավն անտեսելով` նա դաշտ է դուրս եկել։ Վերջին տարիներին Ալեքսանդր Կարապետյանը ելույթ է ունեցել Լյուքսեմբուրգի առաջնությունում։ Ռուսական մամուլին տված հարցազրույցներից մեկում ֆուտբոլիստը պատմել է, որ նա այդ երկրում ոչ մեծ բիզնես ունի։

Իջևանցի կինը, Փաշինյանն ու Արցախը. ի՞նչ կուզեր անել ռուս ֆուտբոլիստը Հայաստանում

Այս տարի Ալեքսանդր դառնում է 32 տարեկան։ Նա ծնունդով Թբիլիսիից է։ 11 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Գերմանիա։ Հայտնի է, որ նա վատ գիտի հայերեն և վրացերեն, բայց ազատ խոսում է գերմաներեն։ Երկար մորուքի և խառը մենամարտերի հայտնի մարզիկ Քոնոր Մաքգրեգորի հետ նմանության պատճառով նրան ասում են «հայկական Մաքգրեգոր»։ Կարապետյանը 2011թ–ից ընդհատումներով խաղում է Հայաստանի հավաքականի կազմում։ Անցկացրել է 8 հանդիպում, դարձել 4 գոլի հեղինակ։

Նոր ակումբներ, նոր անուններ. ովքե՞ր են հայկական ֆուտբոլի հովանավորները

Ըստ թեմայի

Հայաստանի ֆուտբոլի և բասկետբոլի հավաքականների մարզիկները բանակ չեն գնա
Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է «Արարատ Երևան» ֆուտբոլային ակումբ
Ինչպես Վազգեն Առաջինն ու մարշալ Բաղրամյանը Հովիվյանին վերադարձրին հայկական ֆուտբոլ
թեգերը:
ֆուտբոլ, Հայաստան

Գլխավոր թեմաներ