23:13 15 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.68
  • GBP598.81
  • EUR537.65
  • RUB7.61
«ԲԱնանցի» ֆուտբոլիստները

«Բանանցը» պարտվեց` առանց գոլային պահեր ստեղծելու

© Photo: FC Banants official site
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
80 0 0

Հայաստանը Եվրոգավաթներում ներկայացնող «Բանանցը» առաջինն էր, որ հանդես եկավ մրցակցի հարկի տակ, և առաջինն էր, որը պարտվեց առաջին խաղում:

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Չուկարիչկի» - «Բանանց» հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով` հօգուտ սերբական թիմի։

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Բանանցին» բավականին լուրջ մրցակից էր բաժին հասել ի դեմս սերբական «Չուկարիչկի» թիմի:

Դիմակայության առաջին խաղում մրցակիցը Սերբիայում կայացած խաղում ստեղծեց բազմաթիվ գոլային պահեր: Սակայն երկար ժամանակ «Բանանցի» ու Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանին հաջողվում էր անառիկ պահել սեփական դարպասը:

Բայց նույնիսկ «Բանանցի» դարպասապահի լավ խաղը չօգնեց հայկական թիմին հասնել ցանկալի արդյունքի: «Չուկարիչկիի» ֆուտբոլիստները իրենց խաղային և տարածքային առավելությունը կարողացան վերածել խփած երեք գնդակների։

Սերբերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Սլոբոդան Տեդիչը, մեկ գնդակ էլ խփեց Ստեֆան Կովաչը: Պատասխան խաղը թիմերի միջև կայանալու է հուլիսի 16-ին, և դժվար է պատկերացնել, որ Երևանում «Բանանցը» կկարողանա հետ բերել երեք գնդակի տարբերությունը:

Նշենք, որ «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում հաղթել է Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ին, իսկ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» առավելության է հասել «Մակեդոնայի» նկակտմամբ, նույն խաղարկությունում էլ «Փյունիկը» ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Շկուպիի» հետ։ Երեք թիմերն էլ հանդես են եկել սեփական հարկի տակ։

Ըստ թեմայի

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջադիմել է 9 աստիճանով
Հայաստանում մոռացության մատնված մարզադաշտերը, կամ որտե՞ղ «գոլ» գոռան ֆուտբոլիստները
Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլ է խաղացել 11-ամյա Էդուարդի հետ. տեսանյութ
թեգերը:
ֆուտբոլ, Հայաստան

Գլխավոր թեմաներ