21:44 22 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.96
  • GBP615.51
  • EUR530.36
  • RUB7.48
Ֆուտբոլ

Նոր ակումբներ հայկական ֆուտբոլում. ովքե՞ր են հիմնում ու փորձում զարգացնել դրանք (մաս 2-րդ)

© Sputnik / Khachik Chakhoyan
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
35930

Հայկական ֆուտբոլը, կարծես, վերածնունդ է ապրում: Իրար հետևից գրանցվում են նոր հաղթանակներ, ստեղծվում են նոր թիմեր: Բանը հասել է նրան, որ այսօր երկրում ֆուտբոլիստների դեֆիցիտ է առաջացել:

 

Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա

Sputnik Արմենիան արդեն ներկայացրել է հայկական նորաստեղծ ակումբներից հինգին, որոնք հանդես են գալու ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնությունում: Ֆուտբոլասերները տեղյակ են, որ առաջին խմբում 2019/20թվականների մրցաշրջանում հայտավորվել են 18 ակումբներ: Ստորև ներկայացնում ենք նոր ակումբներից ևս չորսին:

Դիլիջան ՖԱ

Թիմի սեփականատերն ու հովանավորն անգլիացի Ուիլ Թոմսոնն, է որն անգլիական Պրեմիեր լիգայում հանդես եկող «Քրիստալ Պելես» թիմի մոլի երկրպագուներից է:

Նախատեսվում է, որ «Դիլիջանը» սեփական հարկի տակ հանդիպումներն անցկացնելու է Դիլիջան քաղաքի միջազգային քոլեջի մարզադաշտում:

Թիմի հիմնական նպատակն ակումբի կայացումն է և առաջիկա 2-3 տարիների ընթացքում առաջընթացն արդյունքներում:

«Դիլիջանը» հիմնականում համալրված է լինելու երիտասարդ ֆուտբոլիստներով, փորձ է արվելու տեղի ֆուտբոլիստներով սկսել մրցաշրջանը:

Արագած ՖԱ

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ թիմի սեփականատերը Հակոբ Ֆահրադյանն է, որը նաև ակումբի նախագահն է: Դժվար է ասել, թե ո՞վքեր են հովանավորում ակումբը, բայց նորից ըստ մեր տեղեկությունների՝ դա միայն Հակոբ Ֆահրադյանը չէ:

Թիմը սեփական հարկի տակ իր հանդիպումները նախատեսում է անցկացնել Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում: Ի սկզբանե առաջադրանք կար հաջողության հասնել առաջին խմբում ու տեղափոխվել բարձրագույն խումբ: Բայց նորանշանակ մարզիչ Վարազդատ Ավետիսյանի հեռանալուց հետո, հիմա ապագա պլանների մասին դժվար է խոսել:

Թիմում մարզվում են և երիտասարդ և փորձառու ֆուտբոլիստներ:

Նորից, ըստ շրջանառվող լուրերի, թիմի գլխավոր մարզիչը կարող է նշանակվել մոտ օրերս, մյուս կողմից էլ լուրեր են պտտվում, որ «Արագածն» արդեն կանգնել է ֆինանսական խնդիրների առջև:

Լեռնային Արցախ ՖԱ

Այս թիմը հայ ֆուտբոլասերներին անծանոթ չէ: Չճանաչված երկրների Եվրոպայի առաջնությունում Սլավա Գաբրիելյանի գլխավորությամբ հանդես եկած թիմը ևս հանդես է գալու Հայաստանի առաջին խմբի առաջնությունում: «Լեռնային Արցախում», բացի մարզիչ Սլավա Գաբրիելյանից, աշխատում է նաև նախկինում հայտնի ֆուտբոլիստ Մհեր Ավանեսյանը:

Ըստ ներկայացրած հայտի՝ թիմը սեփական հարկի տակ հանդիպումներն անցկացնելու է Սիսիանում, մինչև պատրաստ կլինի Գորիսի մարզադաշտը:

Թիմի առջև առաջադրանք է դրված ամրապնդվել առաջին լիգայում և փորձել մոտակա երկու տարիների ընթացքում տեղափոխվել բարձրագույն խումբ:

Մասիս ՖԱ

Սեփականատերն Արթուր Ոսկանյանն է, բայց նա միակը չէ: Բացի Արթուր Ոսկանյանից բաժնետերեր են համարվում նաև որոշ սպորտային կազմակերպություններ Ֆրանսիայից, Լատվիայից, Բելառուսից, որոնք զբաղվում են ֆուտբոլիստների տրանսֆերներով, ինչպես նաև թիմեր ստեղծելով:

Ըստ նախնական տվյալների՝ թիմը սեփական հարկի տակ հանդիպումներն անցկացնելու է Ձորաղբյուրի մարզաբազայի մարզադաշտում: Բայց չի բացառվում, որ խաղերի մրցավայրը տեղափոխվի Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ:

Առաջիկա 2-3 տարիների համար առաջնային նպատակը ակումբի կայացումն է: Ինչպես նշում է Արթուր Ոսկանյանն իրենց համար կարևորը ոտքի կանգնելն է: «Մենք չենք ուզում միավորներ բաժանող թիմ լինել, չենք էլ ձգտելու առաջին տեղը զբաղեցնել: Շատ կարևոր է հասկանալ, թե մեր ֆինանսներով ինչի կհասնենք»,-հարցազրույցներից մեկում ասել է նա:

Կազմի ընտրության հարցում «Մասիսը» խնդրի առաջ է կանգնած: Այլ ակումբներ հիմնադրվելու պատճառով այսօր Հայաստանում ֆուտբոլիստների դեֆիցիտ է առաջացել: Թիմում փորձարկվում են ուրիշ ակումբներից դուրս մնացած տեղի ֆուտբոլիստների, բացի այդ նաև դիտարկվում են արտասահմանցի խաղացողների թեկնածություններ:

Ըստ թեմայի

Յուրա Մովսիսյանը երկրպագուների հետ երգում է ՀՀ օրհներգը. տեսանյութ, լուսանկարներ
«Նա ամուսնացավ». Հենրիխ Մխիթարյանը հրապարակեց հարսանեկան լուսանկարը
Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի մասին տեսանյութ է հրապարակել ու հրավիրել իր հայրենիք
թեգերը:
«Անի» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, ՀՖՖ, Հայաստան

Գլխավոր թեմաներ